Monthly Archives: December 2021

Ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Ֆրանսիայում

Ըստ ավանդության Ամանորը Ֆրանսիայում նշում են ընկերների շրջապատում, իսկ Ծննդյան տոները՝ ընտանիքի հետ։ Դեկտեմբերի 31-ին Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նշում են Սուրբ Սեղբեստրոս 1-ինի օրը։ Ֆրանսիան բացառություն չէ։ Այդ տոնին ֆրանսիացիները շատ աղմկոտ զբոսնում են, շատ ուտում, զվարճանում են և սպասում Նոր Տարվան։ Ֆրանսիացիները փողոց են դուրս գալիս դիմակահանդեսային զգեստներով, նրանց անվանում են Սիլվեստեր-կլաուսներ։

Նոր տարին Ֆրանսիայում դիմավորում են սրճարաններում, ռեստորաններում՝ ընկերների մեծ խմբերով։ Ֆրանսիացիները կատակում են, պարում կոնաձև թասակներով և իրար վրա լցնում կոնֆետի մանր թղթեր (ռուս.՝ конфетти)։ Ամանորյա վիճակախաղը համարվում է սիրելի զվարճանքը, որի ժամանակ կարելի է շահել հավ կամ հնդկահավ։Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի: