Monthly Archives: February 2022

Տյառնընդառաջի ծեսը

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարինՀայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։

Տյառնընդառաջի ծեսը մեր կրթահամալիրում

Մեր կրթահամալիրում մենք շատ ուրախ ենք նշում Տյառնընդառաջը, բարեկենդանի համար պատրաստում ենք դիմակներ, բերում ենք աղանձ, ադի-բուդի, կոնֆետներ, նաև պոկված ճյուղերով պատրաստում ենք ծառ, վրան գրում բոլոր վատ սովորությունները, հետո ծառը գցում ենք կրակի մեջ և 2 անգամ թռչում կրակի վրայով։

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից վերցնում են ջուրը, որ ապրեն։  Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։

Մարդը մի քանի ամիս կարող է ապրել առանց սննդի, 2 շաբաթից ոչ ավել՝ առանց ջրի, իսկ առանց օդի՝ մի քանի րոպե։ Քանի որ մարդու մարմինը խոնավությունը լավ չի պահպանում, անհրաժեշտ է հաճախ ջուր խմել։ Ջուրը բոլոր կաթնասունների սննդի հիմնական մասն է կազմում։ Ջուրը շատ անհրաժեշտ է կյանքի համար։ Առանց ջուր կյանք չկա։

Ջրի քիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։