Monthly Archives: September 2022

Մայրցամաքներ, աշխարհամասեր

75394-004-D63D96A5
Pangea_animation_03

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

Վատ կլիներ, որովհետև եթե մարդիկ իմանային, որ աշխարհի բոլոր անկյունները նույն տեսքն ունեն, այլևս նրանց մոտ հետաքրքրություն չէր առաջանա՝ այլ վայրեր այցելելու, տեսնելու։ Դրա արդյունքում կնվազեր զբոսաշրջիկների թիվը, իսկ դրա արդյունքում էլ տվյալ երկրի տնտեսական վիճակը կվատանար։

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան֊ իջան

շար եկան֊ շարվեցին

մաղ տալ֊ մաղել

շաղ տալ֊ թափել

քող կապել֊ քողով փաթաթել։

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Սևուկ ամպերը վար եկան, ապա շարվեցին սարի վրա, արևը ծագեց և օդը սառավ։ Երկինքը գոռաց, բուք եղավ, հեռվում ամպը ճաքեց, և երկիրը դողաց։ Բողբոջ արևը դուրս եկավ, ամպին՝ որպես քող, իր վրա կապեց։ Անձրև մաղեց՝ տերևները շաղ տալով։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վեր

պաղել- տաքանալ

հեռու- մոտիկ

վառել- մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Ինքնաստուգում

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։ 62094
  2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։ 100
  3. 9455 > 94*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն: 9455 > 9445
  4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․
    56983, 10000, 5569,1586, 1568, 39, 37, 19, 3, 1
  5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։ 11
  6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը: 3901 (ուղղեցի)
  7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։
    120-20=100
  8. Համեմատի՛ր.
    34505 < 34805
  9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
    8·1000+4·10+5·1 8045
  10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների
    գումարի տեսքով։ 4.10000 + 9. 1000+3.100+10+21

Ես իմ աշխատանքը կատարել եմ լավ։

Ռուսերեն

Урок 1

Из учебника стр. 14 — 16

Прочитай отрывок из книги «Крошка Енот и тот, кто сидит в пруду».
Крошка Енот был маленьким, но храбрым. Однажды мама Енотиха сказала:
— Сегодня, когда зайдёт солнце, будет светлая, звёздная ночь. Крошка Енот, можешь ли ты один сходить к быстрому ручью и принести свежего тростника на ужин?
— Ну да, конечно, — радостно ответил Крошка Енот.
При свете луны Крошка Енот отправился в путь.
Он был такой счастливый, такой гордый! Недалеко от пруда он увидел Толстого Кролика.
Толстый Кролик спал. Он приоткрыл один глаз и вскочил:
— Здравствуй, Крошка Енот!
— Здравствуй, Кролик!
— Куда ты идёшь в такую ужасную ночь?
— Почему же? Мне кажется ночь прекрасной! Я иду к быстрому ручью, — сказал Крошка Енот гордо.
— А ты не боишься Его?
— Кого?
— Того, кто сидит в пруду, — сказал Кролик.
— Интересно, а кто там сидит?
— Там огромный, опасный зверь! — прошептал Толстый Кролик.

2. Как ты думаешь, кто сидел в пруду?

В русском языке есть слова, в которых рядом стоят несколько согласных. Иногда один звук при произношении исчезает, «скрывается». Так, исчезает в середине звук [т] при произношении слова тростник, звук [л] в слове солнце, звук [в] в слове чувство, звук [д] в слове звёздный.
Чтобы проверить слово с непроизносимым согласным, нужно это слово изменить или подобрать родственное слово так, чтобы этот согласный произносился чётко. Например: звёздный — звезда, здравствуй — здравие, солнце —солнышко.
Если проверочное слово подобрать нельзя, написание этих слов нужно запомнить.

Отгадай загадку.

Великан в бору живёт.
Он сладкоежка — любит мёд.
Когда испортится погода,
Ложится спать. Да на полгода!

Медведь

Допиши родственные слова, которые показывают, что в слове нет непроизносимой согласной.
Чудесный – чудесен, опасный – опасен, прекрасный – прекрасен, ужасный – ужасен, вкусный – вкусен.

Вставь непроизносимые согласные. Используй проверочные слова.

Радостный — радость.
Здравствуй — здравие.
Местность — место.
Известный — известие.
Солнце — солнышко.
Честный — честь.
Поздний — опоздал.
Звёзд ный — звезда.

Рабочая тетрадь.

стр. 3 упр. 1

стр. 4 упр. 3

Домашнее задание:

Текст «Крошка Енот» читать, рассказывать

Կոմիտասի մասին

Կոմիտասը երգիչ է, ծնվել է 1869թ․ Փարիզում։ Նա հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր է։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Որպես երգահան,երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։ Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ։

Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել։ Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն։ Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին։ 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կոստանդնուպոլսում՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի։ Կոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներում, իսկ Արշակ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»։

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես։ Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը։ Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխվում է Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները։ Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը։

Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։ Վերջինս անսպառ նյութ է հանդիսանում գիտական և պատմական ուսումնասիրությունների, քննարկումների համար։

Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 6-ին Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում՝ գարշապարի թարախակալումից առաջացած բարդությունների հետևանքով։ Մահից հետո ստեղծվեց Կոմիտաս Վարդապետի մահադիմակը։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։

Աշուն գիշեր

Կարդա՛ բանաստեղծությունը

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։


Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,

Հեռու-հեռու հերկելով,

Երան-երան

Թռչելով

Օդի վրան:


Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ…

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:

Ձյունիկ, ուս, լուսին, շաղ, խաղ, ծով, հով, բոց:

Սիրուն ձյունիկ

Լուսնի ուսին

Խաղ էր խաղալեն

Հով ու շաղեն

Ծովեն, բոցեն։

Ցանկության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել:

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շաղալեն֊ շաղալով

հերկել֊ վարել

Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Աշխույժ էր, սիրում էր անընդհատ խաղալ։

Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային ռիթմով / ընթերցել :

Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր:

Սիրուն լուսին, կլոր լուսին, դեղին լուսին, պայծառ լուսին։

Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով:

Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով աշնանային նախադասություններ կազմի՛ր:

Շաղալ, խաղալ, տալ, դառնալ, հերկել, թռչել, երգել։

Աշնան անձրևը շաղում է։

Երեխաները խաղում են չորացած տերևներով։

Այս աշունը առատ միրգ տվեց։

Տերևները դարձել են դեղին։

Ծերունին հերկեց հողը։

Թռչունները թռան տաք երկրներ։

Մենք երգեցինք աշնանային միջոցառմանը։

Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը քեզ հուշեց:

Գիշեր, ինձ հուշեց լուսնի պատկերը։

Տնային առաջադրանք

Կարդա՛ շուտասելուկներդ և ձայնագրի՛ր:

Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին:

Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր : /Հանրագիտարանից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ հայթայթիր լուսնի մասին/ Կարդա՛ հղումով

 Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։

Լուսնի վրա մեկ օրը միջինը տեւում է մոտ 29,5 օր:

2.Վերջին 41 տարիների ընթացքում ոչ մի մարդ ոտք չի դրել Լուսնի վրա:

3.Ավելի քան 6 ամիս է անհրաժեշտ ավտոմեքենային, որպեսզի 95կմ/ժ արագությամբ հասնի Լուսին:

4.Լուսինը կլոր չէ. այն նման է ձվի:

5.Լուսինը ավելի մեծ է, քան Պլուտոնը: Այն կազմում է Երկիր մոլորակի 1/4-ը:

6.Ուսումնասիրությունները պարզել են, որ մարդիկ նորալուսնի ժամանակ ավելի հանգիստ են քնում, քան լիալուսնի:

7.Աշխարհում կան 6 դրոշներ, որոնց վրա պատկերված է լուսինը:

8.Լուսնի վրա ձեր քաշը կկազմի իրական քաշի 16.5%-ը միայն:

9.2013թ ուսումնասիրությունները պարզել են, որ ամերիկացիների 7%-ը չի հավատում այն փաստին, որ Լուսնի վրա հնարավոր է վայրէջք կատարել:

10.Լուսնի վրա կա ինտերնետի բարձր արագություն.19 Մբիթ:

11.Լուսնի ամենամութ հատվածը իրականում փիրուզագույն է: 

12.Եթե Երկիր մոլորակը չունենար Լուսին, ապա մեկ լրիվ օրը կտեւեր ընդամենը 6 ժամ:

13.Յուպիտերը ունի 67 Լուսին, Սատուրնը62, Ուրանը 27, Նեպտունը14, Մարսը 2, Երկիր մոլորակը` միայն մեկը:

Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:

Այն ինչն է ինչը, կլոր է, բայց Արեգակը չէ, լույս է տալիս, բայց լամպ չէ։

Հայտնվում է գիշերը, անհետանում առավոտյան։

Հիմա լուսնին հարցեր գրի՛ր :

Կարող ես այսպես սկսել….

-Ա՛յ, լուսին, ինչո՞ւ ես դու այդքան հեռու։ Ինչո՞ւ ես երբեմն կլոր, իսկ երբեմն էլ կիսատ երևում։


Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Լեցուն֊ լիքը, լի

մառան֊ նկուղ

տարափ֊ հորդ անձրև

վայուն֊բվի ձայն

սաղարթ֊ տերև

դարսել֊ դասավորել

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվեց

սնավ-կերակրեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Ոսկի տերև֊ ոսկու գույն ունեցուղ տերևներ

Աշնանը օրերը կարճանում են, ոսկի տերևները թափվում են։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ֊ գիրկ

սնավ֊ ծնավ֊ քնավ

փչելով֊ ճչելով

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Աշուն է, անձրև…» — Մոնիկա Օհանջանյան
Կապանի ,,Ոսկե աշուն՛՛-ը... » Կապան քաղաք

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Մայրենի

Բառքամոցի

Հայրենագիտություն բառի տառերով հնարավորինս շատ բառեր ստացիր։

Հայ, հայր, գիտություն, գետ, հա, գեր, տուն, այր, գեն, տեր, հեգ, գիտուն, անգիր, հյուր, տար, նույն։

Գծիկի փոխարեն տեղադրի՛ր ձայնավոր հնչյուններ և յուրաքանչյուր տարբերակում ստացի՛ր երեքական բառ։

Սար֊ սուր֊ սեր

Թուփ֊ թեփ֊ թոփ

Ծառ֊ ծուռ֊ ծոռ

Թոք֊թեք֊ թուք

Լուր֊ լար֊ լոր

Գծիկի փոխարեն բաղաձայն հնչյուններ տեղադրի՛ր և բառեր ստացի՛ր։

Խաղ, թուր, գեր, շող,  գառ, բույր

Գրի՛ր բառեր, որոնց մեջ երեք ձայնավոր հնչյուն կա։

Օրինակ՝ ապակի

Երեխա, խաղալիք, հեռախոս, դաշնամուր, անկողին, պահարան, մահճակալ, սառնարան։

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են ձայնավոր հնչյուններով։

Այգի, եղևնի, Եվրասիա, Աննա, Էմմա, ամայի, աներևակայելի։

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են բաղաձայն հնչյուններով։

Սար, անձերոցիկ, կրակ, տուփ, համակարգիչ, բազմոց, բարձ, սառնարան։

Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա տրված բառերում։

եղջերու֊ 6 տառ, 7 հնչյուն,

երամ֊ 4 տառ, 5 հնչյուն,

երազանք֊ 7 տառ, 8 հնչյուն,

տերևաթափ֊ 8 տառ, 9 հնչյուն,

կարևոր֊ 6 տառ, 7 հնչյուն,

բարև֊ 4 տառ, 5 հնչյուն,

թեթև֊ 4 տառ, 5 հնչյուն։

Գտի՛ր թաքնված բառարմատը։

ծաղկեփունջ֊ ծաղիկ

գարեհաց֊ գարի

բարեհամբույր֊ բարի

մրգահյութ֊ միրգ

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

Ծաղիկ֊ ծաղկառատ

գարի֊ գարեջուր

միրգ֊ մրգատու

բարի֊ բարեսիրտ

Թվի բնութագրում մաս 2

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։ 59041
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5։ 553014
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի 9-ով։ Օրինակ 29-27=2
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 4-ով։ 8 տասնավոր- 4 տասնյակ օրինակ 84-44=40
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 8-ով։ 8 հարյուրյակ ֊ 5 հարյուրյակ օրինակ է 1800- 1500=300
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի  3-ով։ 6 հազարյակ֊3հազարյակ օրինակ 6500-3500=3000
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։ 26081
  8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։ 663028
  9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։ 3338 – 3333=5
  10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։ 80-30=50
  11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։ 200
  12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։ 6000
  13. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Իմ խնդիրները

Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 , տասնավորը՝ 6, հազարավորը՝ ,7   իսկ մյուս բոլոր  թվանշանները ՝9  ։ 997064

Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։ 400

Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 7 թվանշանը փոխարինվի  1-ով։ 6000

Գտի՛ր այն վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝ 1, հարյուրավորը՝ 3,   իսկ մյուս բոլոր  թվանշանները ՝  5։ 555314