Daily Archives: September 2, 2022

Իմ ճամփորդական ամառը

Այս ամառ ես գնացել էի Դուբայ՝ ութ օրով։ Այնտեղ գնացինք մի մեծ ջրավազան, որտեղ տեսա շնաձկներ և տափակաձկներ։ Հետո գնացինք եգիպտական ռեստորան։ Ընթրիքը շատ համեղ էր, ես հավանեցի այնտեղի ուտելիքները։

Շատ հավանեցի նաև «Lego lend»-ը, որտեղ տեսա իմ սիրելի մուլտֆիլմի հերոսներին՝ պատրաստված լեգոներով։

Երբ վերադարձա Դուբայից, գնացի ճամբար, որը գտնվում էր Արատես գյուղում։ Այնտեղ ևս շատ հետաքրքիր օրեր անցկացրի, բայց առավել տպավորված եմ այն օրով, երբ խարույկի վրա փայտով մարշմելուներ էինք «խորովում» և ուտում։ Ճամբարում խաղում էինք հետաքրքրաշարժ խաղեր։ Ապա այցելեցինք մի մեղվապահի տուն, որտեղ համտեսեցինք իր մեղուների պատրաստած համեղ մեղրը։