Իմ ճամփորդական ամառը

Այս ամառ ես գնացել էի Դուբայ՝ ութ օրով։ Այնտեղ գնացինք մի մեծ ջրավազան, որտեղ տեսա շնաձկներ և տափակաձկներ։ Հետո գնացինք եգիպտական ռեստորան։ Ընթրիքը շատ համեղ էր, ես հավանեցի այնտեղի ուտելիքները։

Շատ հավանեցի նաև «Lego lend»-ը, որտեղ տեսա իմ սիրելի մուլտֆիլմի հերոսներին՝ պատրաստված լեգոներով։

Երբ վերադարձա Դուբայից, գնացի ճամբար, որը գտնվում էր Արատես գյուղում։ Այնտեղ ևս շատ հետաքրքիր օրեր անցկացրի, բայց առավել տպավորված եմ այն օրով, երբ խարույկի վրա փայտով մարշմելուներ էինք «խորովում» և ուտում։ Ճամբարում խաղում էինք հետաքրքրաշարժ խաղեր։ Ապա այցելեցինք մի մեղվապահի տուն, որտեղ համտեսեցինք իր մեղուների պատրաստած համեղ մեղրը։

1 thought on “Իմ ճամփորդական ամառը

  1. Dear Alice, your poem was AMAZING! I loved it especially the part where you saw your favorite DISNEY characters and I hope that you had the best time possible
    .
    Թրգմանություն

    Սիրելի Ալիս, քո պատմվածքը շատ լավն էր, ես սիրեցի, մանավանդ այն պահը, որ դու տեսար քո սիրելի մուլտ հերոսներին և հույս ունեմ ամենալավ ծամանակն ես այնտեղ անցկացնել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *