Ի՞նչ գիտեմ Հայաստանի մասին

Հայաստանը գտնվում է հարավարևելյան Եվրոպայի Կովկասյան տարածաշրջանում։ Հայաստանի պաշտոնական անվանումը Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթը Արագած լեռն է։ Մայրաքաղաքը Երևանն է, որին անվանում են «Վարդագույն» քաղաք, որովհետև քաղաքի մեծ մասի շենքերը վարդագույն տուֆով են կառուցված։ Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ² տարածք (138-րդն աշխարհում) և ունի 2 930 450 մարդ բնակչություն (136-րդն աշխարհում)։ պետական լեզուն հայերենն է, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է։

Հայաստանի պետական խոռհռդանիշներն են դրոշը, զինանշանը և օրհներգը։

Դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ և նարնջագույն։ Կարմիր գույնը խորհրդանշում է մեր զինվորների թափած արյունը, պայքարն է, կապույտը՝ խաղաղ երկինքը, ապրելու կամքը, իսկ նարնջագույնը ցորենի գույնն է, աշխատանքի խորհրդանիշը։

ՀՀ պետական խորհրդանիշները

Հայաստանի խորհրդանիշների շարքում այբուբենը, թերևս, ամենաառանձնահատուկն է, հայության ինքնության ձևավորման գործում մեծագույն դերակատարում ունեցածը։ Ըստ ավանդության՝ հայոց այբուբենի 36 տառը որպես Աստծո պարգև է շնորհվել Մեսրոպ Մաշտոցին։ Հայկական այբուբենը շարունակաբար և գրեթե անփոփոխ գործածվում է մ.թ. 5-րդ դարից ի վեր։

Հրաբխային տուֆին փորագրված հայկական խաչքարերը զարդարվեստի բացառիկ օրինակներ են։ Պատմականորեն խաչքարը տեղադրվում էր իբրև շիրմաքար, սակայն հաճախ հանդես էր գալիս նաև իբրև դեկորատիվ տարր կրոնական եւ մշակութային կառույցների համար։

Հայկական գորգերին հաճելի է նայելը. գեղեցիկ են, հագեցած գունազարդ նախշերով ու խորհրդավոր նշաններով: Ժողովրդական արվեստի ավանդական այս ձևը հանդիպում է ամբողջ հայկական լեռնաշխարհում, և չնայած ոճական միասնությանը՝ տարբերվում է ըստ ծագման վայրերի։ Այժմ հատկապես հայտնի են արցախյան գորգերը։

Հայկական մշակույթի ամենաճանաչելի խորհրդանիշը երկգագաթ Արարատ լեռան պատկերն է: Այն ամենուր է՝ ազգային ու պետական խորհրդանիշներից մինչև ֆուտբոլի հավաքականի շապիկները։ Արարատի շուրջ է միավորված հայությունը, իսկ ըստ Աստվածաշնչի՝ Արարատի գագաթին է հանգրվանել Նոյի տապանը։

Տեսшնյութ. Արարատի դարավոր ձյունը հալեց. Ողջ Թուրքիան ջրի տակ կանցնի

Այն պտղաբերության, լիության ու բախտավորության խորհուրդ ունի, միևնույն ժամանակ շատ համեղ է։ Նուռն առկա է հայկական մշակույթում՝ արվեստից մինչև զարդեր ու հուշանվերներ։ Այսպես, օրինակ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը աշուղ Սայաթ-Նովայի մասին իր ֆիլմն անվանել էր «Նռան գույնը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *