Daily Archives: September 15, 2022

Վ․ Սարոյան, Վիրավոր առյուծն ու կրիան

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։ Մոտալուտ֊ վերահաս, մոտեցող

սաստիկ֊ շատ ուժեղ, ուժգին

արարած֊ էակ

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչը փչել֊ մահանալ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Առյուծը։ Նա բարի էր, ներողամիտ, որովհետև կրիայի հետ չի չարախոսում։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Ինչ էլ քեզ հետ պատահի, չպետք է չարախոսես, վատ մտքեր ասես մարդկանց հասցեին։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Առյուծն ու ընձուղտը

Առյուծ ընկերները գնդակով խաղում են անտառում։ Իրար փոխանցելու ժամանակ գնդակը հայտնվում է բարձր ծառի վերևում։ Ոռքան փորձում են հանել, չի ստացվում։

Մոտենում է ընձուղտը և ասում․

― Տղանե՛ր, կարո՞ղ եմ օգնել։

Առյուծներից մեկը պատմում է կատարվածի մասին, և ընձուղտը օգնում է նրանց։

Մի փոքր անց ընձուղտը ցանկություն է հայտնում նրանց հետ խաղալու․

― Ուզում եմ միանալ ձեզ, թույլ կտա՞ք։

― Ո՛չ,֊ կտրուկ պատասխանում է առյուծներից մեկը։

― Լավ,֊ ասում է ընձուղտը և գլուխը կախ կանգնում մի կողմում։

Առյուծները շարունակում են խաղը։ Շատ ժամանակ չի անցնում, երբ գնդակը նորից հայտնվում է ծառի վրա՝ վերևում։ Առյուծները որոշում են դիմել ընձուղտին, բայց նա մերժում է տղաներին։

Առակը ցույց է տալիս, որ յուրաքանչյուռս պետք է պատրաստ լինենք արժանի պատասխան ստանալուն, լավություն, օգնություն ստանալու համար մենք նույնպես պիտի լավություն անենք և օգնենք մյուսներին։

Մայրենի

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Բարձրանալ֊ լսում ենք ց, գրում ենք ք

Երբ֊ լսում ենք փ, գրում ենք բ

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Գրությամբ և արտասանությամբ նույնը՝ հայրենիք, էական, խարիսխ, անէանալ, գույժ։

Գրությամբ և արտասանությամբ տարբեր՝ եղբայր, արձակուրդ, ողջունել, դադար, թրջել։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

լուսաբաց= լույս+ ա+ բաց

ձնագունդ= ձյուն+ ա+ գունդ

գլխահակ= գլուխ+ ա+ հակ