Daily Archives: September 23, 2022

Զույգ կենտ թվերի համեմատում

  1. 21;12;36;63;25;52;13;31;15;51;18;81;20;2;100;1;29;92;14,41;35,53;40,4;48,84, 2568, 169856, 2561, 8633 թվերից առանձնացրու՝

ա) զույգ թվերը։ 12, 36, 52, 18, 4, 48, 84, 20, 12, 100, 92, 40

բ) կենտ թվերը։21, 63, 25, 13, 31, 15, 51, 81, 1, 29, 41, 35, 53, 2561, 8633

2․ Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։ 2

3․ Ո՞րն է ամենամեծ  զույգ  միանիշ  թիվը։ 8

4․ Ո՞րն է  ամենամեծ  զույգ  երկնիշ  թիվը։ 98

5․ Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ  թիվը։10

6․ Ո՞րն է ամենափոքր զույգ եռանիշ  թիվը։100

7․ Ո՞րն է  ամենամեծ  զույգ  եռանիշ  թիվը։998

  1. Համեմատի՛ր.
  2. 763405 > 47809
  3. 32005 > 22070
  4. 27789 > 26789
  5. 230204 < 234504
  6. 23426 < 23789
  7. 2845 = 2845
  8. 264890 < 264897
  9.  456717 > 234597
  10. 32569 = 32569
  1. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ   անհավասարություն:
  2. 389<395
  3.  8734>8245
  4. 356589>356149
  5. 306784<306884
  6. 475656<475759
  7. 18991>18985

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը բանական էակ է։ Նա ոչ միայն օգտվում է բնության բարիքներից, այլև ինքն է ստեղծում գործիքներ, սարքավորումներ, մեքենաներ։ Մարդը մտածող էակ է։ Եվ նա ունի նաև խոսելու ունակություն։
  2. Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ: Մարդն առանց բնության ապրել չի կարող, քանի որ բնության բարիքներից է օգտվում, հող է մշակում, աճեցնում տարբեր բույսեր, ջրում և ցամաքում պահում է տարբեր կենդանիներ։
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ: Ներգործում է երկու ձևով․ առաջին՝ ստեղծում է, արարում երկրորդ՝ չի պահպանում բնությունը։ Օրինակ՝ մարդու մեղքով են անհետացել շատ կենդանիներ, բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են բույսերի և կենդանիների համար վտանգավոր նյութեր, որոնք դառնում են ոչնչացման պատճառը։
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ: Խնամում է բույսերին և կենդանիներին։ Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար պետության կողմից ստեղծվում են պահպանվող տարածքներ՝ արգելոցներ։

Բառային աշխատանք

Կատարի՛ր առաջադրանքները։

Բառքամոցի․ Տրված բառի հնչյունների գործածությամբ նոր բառեր կազմի՛ր։

Համերշախություն

Համ, ութ, թույն, աշխարհ, երամ, շախ, խաշ։

Կազմի՛ր նոր բառեր՝ յուրաքանչյուր բառի սկզբում կամ վերջում ավելացնելով մեկ հնչյուն։

աթոռ, հողմ, ածուխ, օղի, նավթ, դարձ։

Կազմի՛ր նոր բառեր, բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն։

կարթ, խիստ, կարկաչ, հարց, կանաչ։

Գրի՛ր, թե տրված բառերում քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա։ Չմոռանաս հաշվել արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը։

ելակ֊ 4 տառ, 5 հնչյուն,

երազ֊ 4 տառ, 5 հնչյուն,

օրորոց֊ 6 տառ, 6 հնչյուն,

օթևան֊ 5 տառ, 6 հնչյուն,

էպոս֊ 4 տառ, 4 հնչյուն,

դղյակ֊ 5 տառ, 5 hնչյուն,

երաժիշտ֊ 7 տառ, 8 հնչյուն,

սերկևիլ֊ 7 տառ, 8 հնչյուն,

բարձր֊ 5 տառ, 6 հնչյուն,

երկինք֊ 6 տառ, 7 հնչյուն,

ծղրիդ֊ 5 տառ, 6 հնչյուն,

խնջույք֊ 6 տառ, 7 հնչյուն,

ճակնդեղ֊ 7 տառ, 8 հնչյուն,

սնդիկ֊ 5 հնչյուն, 6 հնչյուն,

փրփուր֊ 5 տառ, 6 հնչյուն։

Ձեր դասարանի աղջիկների անունները դասավորիր այբբենական կարգով։

Ադրիանա, Ալիս Նազենի, Արփի, Արև, Էլինա, Էմիլի, Էմիլիա, Մարիա, Նատալի, Վարդ, Տաիսիա, Ցողիկ։