Daily Archives: November 4, 2022

Աֆրիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի 

2 -րդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն Աֆրիկայի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են զեբր, ընձուղտ, բորենի ու ռնգեղջյուր, կենդանիների արքան՝ առյուծը, և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:

Մեսրոպ Մաշտոց

Հայ ժողովրդի անցած պատմական ուղու շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար։ Հենց այս դարում տեղի ունեցան հայող պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։ Առաջին հերթին ՝ հայոց գրերի գյուտը։

Հայոց գրերը ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է։ Իր գործում Մեսրոպ Մաշտոցը միայնակ չէր․ նրա անբաժան համախոհն ու ընկերն էր Հայոց կաթողիկոսը ՝ Սահակ Պարթևը։ 5-րդ դարի սկզբին ՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականցնել այբուբենի ստեղծման կարևոր գործը․․․

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայմանն է։

Մեսրոպ Մաշտոց
Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն  ձևականորեն էին քրիստոնյան, երկրում եղած  գրքերը հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը բոլորի համար կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն:  Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադարձավ հայրենիք, Վաղարշապատ/այժմյան Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը, որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է/ որը նաև անվանում են Թարգմանությունների Թագուհի/: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկսվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Եկեղեցիները դառնում են դպրոցներ, որտեղ սկսում են սովորացնել հայերեն: Առաջին հայատառ նախադասությունը Աստվածաշնչից էր, Սողոմոնի առակներից՝ «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը նշանակում  էր՝ ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը:
Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենը ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչու են 5-րդ դարը անվանում Ոսկեդար։ Որովհետև հայոց գրերի գյուտը եղավ, սկսեցին թարգմանական գործընթացները։
  2. Ձեր կարծիքով ՝ ինչո՞ւ է ժողովրդի անհրաժեշտ սեփական գիր ունենալ։ Որովհետև եթե գիր չունենային, չէին կարողանա պահպանել իրենց ազգությունը։
  3. Շարունակե՛ք հետևյալ միտքը․

Մեսրոպ Մաշտոցի կատարած գործն անգնահատելի է, քանի որ ստեղծել է հայոց գրերը, որի շնորհիվ մենք այսօր կանք և ապրում ենք հենց Հայաստանում։

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբեն։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Պատմությունը մարդու կյանքն է, հիշողությունը։ Այն պետք է լավ իմանալ, որ կարողանաս պահպանել քո ինքնությունը, սխալներ թույլ չտանք։

2. Ւ՞նչ է դարը: Մի դարը հարյուր տարին է։

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը: Սկսված Հիսուսի ծնունդից

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

21

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ.֊ 1֊ին դար

301թ. ֊ 4֊րդ դար

2019թ.֊ 21֊րդ դար

405թ.֊ 5֊րդ դար

451թ.֊ 5֊ րդ դար

1031թ.֊ 11֊րդ դար

1890թ.֊ 18-րդ դար

1900թ.֊ 19- րդ դար

678թ.֊ 7-րդ դար

980թ.֊ 10-րդ դար

760թ.֊ 8-րդ դար

540թ.֊ 6-րդ դար

Հոկտեմբերյան ամփոփում

Անուն, ազգանուն

Ալիս Հովհաննիսյան

 Ընդարձակի՛ր նախադասությունները` երկու կամ երեք բառ ավելացնելով։ 

Աշուն է։

Ոսկեզօծ, գեղեցիկ աշուն է այգում։

Քոթոթը քուն է մտել։

Փոքրիկ քոթոթը քուն է մտել մայրիկի գրկում։

Շլդիկը խաղում է։

Ճերմակ շլդիկը խաղում է կանաչ խոտերի մեջ։


Շարունակի՛ր՝ գրելով ևս երկու նախադասություն:

Անտառի մի տնակում հաշտ ու համերաշխ ապրում էին աղվեսիկը, արջուկը և գայլուկը: Բայց ահա մի անգամ նրանք վիճեցին: Պատճառը ոչ ոք չհասկացավ։ Բայց մինչև այսօր նրանք չեն խոսում միմյանց հետ։


Միևնույն գույնով ներկիր առածների սկիզբն ու վերջը:

Մախաթը պարկում չես թաքցնի:

Աշխատող խոփը չի ժանգոտի:

Վարդն իր թփի վրա է գեղեցիկ։

Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին:


Նշի՛ր՝ որ նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք:

Նա իր ամբողջ ունեցածը վաճառեց ջրի գնով:

Արևի մի ջերմ ճառագայթ ջերմացրեց ընկուզենու տերևը:

Վճիտ ջուրը մեղմ փաղաքշում էր կարապի ճերմակ կուծքը:

Արևելքում աննկատ երևաց արևի հրե գունդը:

1-ինում՝ ջրի գնով֊ շատ էժան


Բառեր կազմի՛ր՝ տրված արմատները գործածելով

բառասկզբում բառավերջում

ծաղիկ֊ ծաղկեփունջ, արևածաղիկ

տերև֊ տերևաթափ, անտերև

երգ֊ երգահան, խմբերգ

միրգ֊ մրգառատ, քաղցրամիրգ

օր֊ օրեցօր, կեսօր

երես֊ երեսառած, ժպտերես։


Տրված բառերն արտահայտի՛ր բառակապակցությամբ:

Պարս- մեղուների խումբ

Կորյուն- առյուծի ձագ

Որջ- արջի բույն

Ծաղկեփունջ- ծաղիկների փունջ

Վտառ- ձկների խումբ



Յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է, ընդգծի՛ր այն:

Քաջ- արի, խիզախ, աներկյուղ, ուժ

Մեծ- խոշոր, հարուստ, հսկա, վիթխարի

Մշուշ-թուխպ, մեգ, քամի, մառախուղ

Կարմիր –ալ, բոսոր, գազարագույն, կարմրագույն

Արքա- թագավոր, մարտիկ, կայսր, գահակալ


Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:


ընծա֊ նվեր

խոշոր֊ մեծ, հսկա

ցակտոտել֊ թռվռալ

քնել֊ նիրհել, ննջել

շիտակ֊ ճիշտ


Գրի՛ր տրված բառերի հականիշները:

աղքատ֊ հարուստ

համեղ֊ անհամ

առողջ֊ հիվանդ

քնել֊ արթնանալ

լավ֊ վատ




Տրված բառերն այնպես դասավորիր, որ նախադասություն ստացվի։

Ծառերը, գունավորվում են, աշնանը։

Աշնանը գունավորվում են ծառերը։


Լողում է, գեղեցիկ, լճում, կարապը։

Գեղեցիկ կարապը լողում է լճում։

Կարապը լողում է գեղեցիկ լճում։


Երեխաները, չարաճճի, բակում, խաղում, ու թռչկոտում են։

Չարաճճի երեխաները բակում խաղում ու թռչկոտում են։