Daily Archives: November 8, 2022

Коротышки из Цветочного

Урок 1.

Из учебника стр. 28 -29

Коротышки из Цветочного города
В одном сказочном городе жили коротышки. Так их звали потому, что они были очень маленькими.
В городе у них было очень красиво. Вокруг каждого дома росли цветы: маргаритки, ромашки, одуванчики.

Там даже улицы назывались именами цветов: улица Колокольчиков, аллея Ромашек, бульвар Васильков. А сам город назывался Цветочным городом. Он располагался на берегу ручья, за ручьём был лес. Коротышки изготовляли из берёзовой коры лодочки, переплывали через реку и ходили в лес за ягодами, за грибами, за орехами. Собирать ягоды было трудно, а за орехами и вовсе нужно было залезать на высокий куст, да ещё затаскивать с собой пилу. Грибы приходилось распиливать на части и притаскивать по кусочкам домой. Так проходила жизнь в Цветочном городе.

Выпиши из текста в тетрадь выделенные слова. Найди в них приставки.

Запомни приставки!
вы-, об-(обо-), в-(во-), от-(ото-), до-, за-, под-(подо-), на-, по-, пере-, при-, пре-, про-, с-(со-), у-, над-, о-.

Назови сначала приставки с гласной о, затем — приставки с гласной а, потом — приставки с другими гласными. Приведи примеры слов с ними.

Прочитай. Выпиши слова, обозначающие действия. Подчеркни в них приставки.


При֊летели к нам метели,
За֊лепили снегом щели.
На окне старик мороз
Льдинкой росписи на֊нёс.

Осторожно ветер
Из калитки вы֊шел,
По֊стучал в окошко,
Про֊бежал по крыше.

Домашнее задание

Текст «Коротышки из цветочного города» читать, рассказывать

Գետակի վրա…

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։

Ուրախ էր՝

Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Տխուր էր, լուռ, ինքնամփոփ։

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։

Ժամանակ, կյանքի ընթացքը։

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Գետակի և ուռենու մասին էր։ Նրանք կյանքի երկու կողմերն են ցույց տալիս․ ուռենին տխրության խորհրդանիշն է, իսկ վազվզող գետակը՝ ուրախության։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Երազ աշխարհում բոլորն ապրում են երջանիկ կյանքով։

Գետակի ուրախ ջրերը մի գյուղից հասան մյուսը։

Նա սիրում էր երբեմն գիրք կարդալ լացող ուռենու ճյուղերի տակ։

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Բանաստեղծությունն ինձ փոխանցեց տխուր տրամադրություն, որովհետև ուռենին տխուր էր, իսկ գետակի ջրերն ուրախ իրենց կյանքն են ապրում և ուշադրություն չեն դարձնում ուռենուն։

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավլռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչը միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։

հանդ-դաշտ

վերջալույս֊արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահը

մակաղել֊ հանգստի, շոգից պատսպարվելու և կթվելու համար մակատեղ գալ՝ հավաքվել

ոսկեգեղմ֊ Հին հունական դիցաբանության մեջ՝ ոչխարի ոսկե մորթ

խարտյաշ֊ շեկ, դեղձան

ջինջ֊ մաքուր, զուլալ

ուշագրավ֊ ուշադրություն գրավող

լռիկ֊ անձայն

անդուլ֊ անդադար

հողմածեծ֊ հողմից ծեծված արհավիքներ

հուժկու֊ ուժեղ, հզոր

սաստկացավ֊ ուժեղանալ

խուժեց֊ հարձակում գործելով մտնել

Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

լեռնային աղբյուր, զանգակ աղբյուրներ, դարավոր կաղնիներ, ջինջ աչուկներ։

Ծարավ հովիվը մեծ սիրով խմեց լեռնային աղբյուրի սառը ջուրը։

Զանգակ աղբյուրները գրավեցին անցորդների ուշադրությունը։

Լճի ափին վեր է խոյանում դարավոր կաղնին։

Դաշտի մեջ կար մի գեղեցիկ եղնիկ՝ ջինջ աչուկներով։

Բացատրի՛ր տրված արտահայությունները։

Աչքերը կայծակին էին տալիս- զայրանալ

նետի պես ծլկել- արագ վազել

քամի գիշեր- քամոտ գիշեր

Տեքստից առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող հատվածները։

Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

Բնութագրի՛ր եղնիկին։

Եղնիկը շատ զգացմունքային էր, կարոտ ուներ իր մեջ։ Միաժամանակ նաև ընկերասեր էր, մտերմացող, սիրում էր շփվել մարդկանց հետ, խաղալ։

Տեքստից առանձնացրո՛ւ աշնանային անտառի նկարագրությունը։

Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

Շարունակի՛ր պատմությունը։ Իսկ հետո ի՞նչ եղավ։ Շուտով եղնիկը հասավ անտառ և իր մայրիկին ու հայրիկին գտավ, բայց եղնիկը հիշեց, որ նա մտերմացել էր այն մարդկանց հետ, որոնք իրեն պահել, մեծացրել էին։ Եղնիկը մայրիկին և հայրիկին պատմեց, և նրանք որոշեցին, որ գան և ընդմիշտ մնան մարդկանց հետ։ Մարդիկ հասկացան, որ եղնիկներն ուզում են մնան, նրանք մի ցանկապատ շինեցին եղնիկների համար։