Daily Archives: November 24, 2022

Թվի բաժանարար

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։

Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։

Այսինքն՝  10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10  թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։

Ստուգենք՝

10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։

10։2=5,      ուստի 2-ը 10-ի բաժանարար է։

10։5=2,      ուստի 5-ը 10-ի բաժանարար է։

10։10=1,    ուստի 10-ը 10-ի բաժանարար է։

10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։

Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ  թիվը։

Առաջադրանքներ  

  1. Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 4, 8: ամենամեծը 8-ն է, ամենափոքրը 1-ն է։
  2. Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 3, 5, 15: ամենափոքրը 1, իսկ ամենամեծը 15:
  3. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 4, 5, 10, 20, ամենամեծը 20-ն է իսկ ամենափոքրը 1- ն է։
  4. Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 7, 14: ամենամեծը 14 է, իսկ ամենափոքրը 1-ն է։
  5. Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։ 1, 2, 3, 6, 9, 18: Ունի 6 բաժանարար։
  6. Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։ 64
  7. Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։ ամենամեծը 25-ն է, իսկ ամենափոքրը 1-ն է։
  8. Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 3, 5, 6, 10, 15, 30: Ամենափոքրը 1-ն է, իսկ ամենամեծը 30-ն է:
  9. Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 26+1=27
  10. Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 48+1=49
  11. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
  12. Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 4, 8, ամենամեծը 8-ն է, ամենափոքրը 1-ն է

  • Թվարկիր 6-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 6-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 3, 6: ամենամեծը 6-ն է, ամենափոքրը 1-ն է։
  • Թվարկիր 16-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 16-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 4, 8,16: ամենափոքրը 1, իսկ ամենամեծը 16:
  • Ո՞ր թիվն է 32-ի ամենամեծ բաժանարարը։
  • 32

  • Ո՞ր թիվն է 36-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։ ամենամեծը 36-ն է, իսկ ամենափոքրը 1-ն է։
  • Գտիր 45 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 45+1=46