Daily Archives: November 25, 2022

Արևը

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

շառագունել֊կարմրել, շիկնել

բյուր֊ հազարավոր

քուլա֊ ամպի փաթիլ

գլխահակ֊ գլուխը կախ

թեժանալ֊ բորբոքվել, սաստիկ այրվել

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

բարձրանալ֊ լսում ենք ց, գրում ենք ձ

երբ֊ լսում ենք փ, գրում ենք բ։

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երգ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Արդար, խնդիր, բարձրանալ, երբեմն ընդարձակ, բարձ, դդում, պարգև, երգել, անդամ։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

Լուսաբաց= լույս+ա+բաց

ձնագունդ= ձյուն+ա+գունդ

Բառային աշխատանք

Բարդ

Ոսկեզօծ, ծառատունկ, արքայախնձոր, եղբարորդի, նկարազարդ, ծանրամարտ, գույնզգույն, գլխահակ, արևապաշտպան, խաղաղասեր։

Ածանցավոր

Գրիչ, գիրք, մրգեղեն, տգեղ, անկիրթ, խնձորենի, երկնային, տնական, դժգույն, կաթնային։