Ճամփորդություն դեպի Մ․ Սարյանի տուն-թանգարան

Մենք այսօր գնացել ենք Մ․ Սարյանի տուն-թանգարան։ Այնտեղ տեսանք զանազան գեղեցիկ նկարներ։ Դրանք շատ վառ գույներ ունեին՝ կարմիր, դեղին, կապույտ, կանաչ։ Մեզ ասացին, որ Մ․ Սարյանը երբ եկել է Հայաստան, սկսել է վառ գույներով նկարել։ Մեզ նաև ցույց տվեցին Մ․ Սարյանի տունը և արվեստանոցը։ Արվեստանոցում մեզ տվեցին Մ․ Սարյանի նկարները, որ գունավորենք։

Ահա իմ նկարը ոչ պատրաստի վիճակում

Ունեցանք շատ հետաքրքիր և արդյունավետ օր և գիտելիքների նոր պաշար ստացած դուրս եկանք թանգարանից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *