All posts by alisahovhannisyan

«Սասնա Ծռեր»

Էպոսը հունարեն բառ է, նշանակում է խոսք, ասք, պատմություն։ Այն վիպական բանահյուսության տեսակ է, որը կազմված է վիպական, ավանդություններից ու զրույցներից։ Աշխարհի մյուս ժողովուրդների նման հայ ժողովուրդն էլ ունի իր էպոսը ՝ հերոսավեպը, որը գլխավոր հերոսի անունով կոչվում է «Սասունցի Դավիթ»։ Հայ ժողովրդի ավանդության մեջ էպոսն ունի մի քանի անուն։ Այն առաջին հերթին կոչվում է «Սասնա ծռեր»։

«Սասունցի Դավիթ» էպեսը բաղկացած է չորս ճյուղերից ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։ Էպոսի նշված ճյուղերը չորս սերունդների ամբողջական պատմություն են։ Այն սկսվում է ծագումից, Սասունի հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ ՝ անմահ Մհերի ՝ ժայռի մեջ փակվելով։ Էպոսում ներկայացված են 8-րդ դարի դեպքեր(900ական թվականներ, այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Բագրատունի արքայատոհմը), երբ հայ ժողովուրդը պայքարել է արաբների դեմ: Ժողովուրդը հերոսներին ստեղծել, նրանց մեջ տեսնելով հաղթանակ, պաշտպանություն:

Реклама

«Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝  խենթ, խելահեղ, քաջ, ազնիվ-միամիտ: Սա հիմնական բառն է, որը ընդհանուր է էպոսի հերոսներից բոլորի համար: Այս բառը գործածված է իսկական սիրով ու փաղաքշանքով, որովհետև այդ բառի մեջ էր հային բնորոշ ազնվությունն ու բացսիրտ լինելը: Էպոսի հերոսները տարբերվում են իրարից, նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկություններ, սակայն նրանց ընդհանուր գիծը՝ քաջությունն է, խաղաղությունը, մանկական ազնիվ բնավորությունը: Նրանք առասպելական հերոսներ են՝ սովորական մարդուց շատ ավելի հաղթանդամ, հսկա, օժտված են գերբնական ուժով, փառասեր չեն, չեն ուզում իշխանություն, հասարակ մարդկային հոգի ունեն, միշտ պատրաստ են օգնության:

Առաջին ճյուղ. «Սանասար և Բաղդասար»

Հայոց աշխարհում թագավոր էր Գագիկը և ամբողջ  հայոց աշխարհով լավ ու բարի թագավորի համբավ էր վայելում:Հայ ժողովուրդը նրան շատ էր սիրում: Այդ ժամանակ Հայաստանը հարկ էր վճարում Բաղդադի խալիֆային/արաբական թագավոր/: Մի օր Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները(հարկ՝ գումար, ինչ-որ նյութական արժեք հավաքող), որ եկել էին հերթական հարկը տանելու, տեսնում են Գագիկի դստերը՝ չքնաղ Ծովինարին, և աղջկա գեղեցկության մասին պատմում են իրենց խալիֆին: Այս մասին, որ լսում է խալիֆը, ուզում է ամուսնանալ արքայադուստր Ծովինարի հետ և Գագիկ թագավորից պահանջում է նրան կնության տալ, եթե չհամաձայնի, ապա պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Գագիկ թագավորը, ով քրիստոնյան էր, բնականաբար չէր կարող համաձայնել, որ իր միակ գեղեցկուհի աղջիկը, ամուսնանա ոչ քրիստոնիայի  հետ և մերժում է խալիֆին: Այս ողջ պատմության  մասին իմանում է Ծովինարը, և որպեսզի իր պատճառով արյուն չթափվի, ու անմեղ մարդիկ չզոհվեն, որոշում է ինքնակամ գնալ խալիֆի մոտ և նրա կինը դառնալ: Նրա համար խալիֆը հատուկ դղյակ է կառուցել տալիս: Ծովինարը շատ է կարոտում հորը, հայրական տունը, հայրենիքը, հաճախ է դուրս գալիս զբոսանքի և մի անգամ էլ, երբ զբոսնելիս է լինում, շատ է ծարավում, և խնդրում է աստծուն, որ աղբյուր բխեցնի, և նա ժայռից բխած աղբյուրից՝ Կաթնաղբյուրից երկու բուռ ջուր է խմում՝ մեկը լրիվ, մյուսը՝ կես:  Ջուրը խմելուց հետո նա մայրանում է, ունենալով երկու տղա՝ Սանասար և Բաղդասար անուններով: Լրիվ բռից ծնվում է Սանասարը, կես բռից՝ Բաղդասարը: Տղաները օրեցօր ուժ են առնում, հզորանում, և խալիֆը սկսում է վախենալ նրանցից, մտածում է, որ մի օր կհզորանան ու իր գահը ձեռքիցը կառնեն, իրենց մորն էլ կազատեն: Այս վախը սրտում ունենալով, նա տղաներին որոշում է սպանել, բայց հակառակն  է լինում և նրանք են խալիֆին սպանում ու իրենց մորն ազատագրում: Որոշում են հետ դառնալ պապական երկիր: Ճանապարհին տղաները անցնում են այն աղբյուրի կողքով, որից իրենց մայրը ջուր էր խմել ու ծնել իրենց: Սանասարը իրեն նետում է ջուրը, և ջրի միջից դուրս է գալիս ավելի հզորացած ու իր հավատարիմ ձիու ՝ Քուռկիկ Ջալալու վրա հեծած, Թուր Կեծակին էլ կողքը կապած:  Հայրենիքում հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։

Բառային աշխատանք

Բառ, բառիմաստ, ուղղագրություն, ուղղախոսություն։

  1. Բառաշարքից ընտրի՛ր և գրի՛ր հոմանիշների 5 զույգ:
    Քամի, վազք, վայրի, փոթորիկ, գոհ, կապույտ, տղա, մով, բախտ,
    համազգեստ, կատար, հանդերձ, աշխույժ, ծաղիկ, ժիր, ծարավ,
    պարկ, սոխակ, անուրախ, պապակ:

    Քամի – փոթորիկ

    կապույտ – մով

    աշխույժ – ժիր

    ծարավ – պապակ

    համազգեստ – հանդերձ
  2. ­Դո՛ւրս գրիր փակագծում գրված բառի 4 հոմանիշ:
    ա) գլուխ, աչք, մարզ, վարս, կես, հեր, գես, սանրվածք, ծամ, մաշկ
    (մազ),

    բ) դեղնավուն, բիլ, մանուշակ, կտոր, երկնագույն, լաջվարդ, լուսնյակ, մով, արմատ, ամպագույն (կապույտ),

    գ) սարսափ, ցնցում, տենդ, ահ, փախուստ, ախուվախ, զարհուրանք,
    սարսռալ, երկյուղ, վախկոտ (վախ):
  3. Գտի՛ր տրված բառերի հոմանիշը:
    ա) հուր, բոց, հրդեհ- կրակ
    բ) երեկո, արևամուտ, մթնշաղ- իրիկուն
    գ) մտորել, խորհել, կշռադատել- մտածել

4. Ընդգծի՛ր այն բառերը, որոնք սկսվում են բաղաձայն հնչյունով:
Բնօրրան
, ելևէջ, էջանշան, եղնիկ, թախծօրոր, էժանագին, ոզնի,
երամ, գետեզր, խավիար, ողկույզ:

5. Ընդգծի՛ր տրված բառերի երկհնչյունները:
Բամբակյա, բայց, գոյ, եզակի, երեկոյան, կահույք, կայմ, այդքան,
քնքշաբույր:

6. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ է կամ ե:

Պարեղանակ, վայրէջք, չեմ ուզում, որևէ, չէի գտել, անմիջապես վազեց, երբևիցե, հնէաբան, էլեկտրակայան, տեսաէկրան, իսկույն ևեթ, ծովեզր, ամենաեժան:

7. Գրի՛ր հատուկ անուններ (մարդկանց անուններ, ազգանուններ,
մայրցամաքների, քաղաքների, գետերի, ծովերի, լճերի անուններ
և այլն), որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:


Մարդկանց անուններ – Էլինա, Էմիլիա, Էլեն, էմիլ, Եվա, Ելենա

Ազգանուններ – Երիցյան, Եղիազարյան, Ենոքյան, Ենգոյան, Երեմյան, Երանյան, էլբակյան

Մայրցամաքներ – Եվրասիա

Քաղաքներ – Երևան, Էջմիածին, Էրեբունի, Էկվադոր

Գետեր – Երասխ, Եփրատ

Ծովեր – Եգեյա (Էգեյան)

Լճեր – Ելոուսթոուն

8. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Աղոթատուն – եկեղեցի

անուրջ – երազ

գույն – երանգ

վախ – ահ

բախտավոր – երջանիկ

յասաման – եղրևանի

ուժ – զորություն

ապերախտ – երախտամոռ

դրախտ – եդեմ

օտարական – նժդեհ

9. Լրացրո՛ւ բաց թողնված տառը: 

Թրջվել, խղճալի, որևէ, բարձիկ, խեղդվել

10. Կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան բառը: 

Մեղրի պես քաղցր, պողպատի պես ամուր, աղավնու պես ճերմակ, ջրի պես մաքուր, եղնիկի պես վախկոտ, մոր նման հոգատար, հայրենիքի նման ուժեղ, ամառվա մրգերի նման թարմ

11. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո: 
Ականջօղ, ամանօրյա, օրորոց, երկարօրյա, արևազօծ, բնօրրան, արջաորս, կիրակնօրյա, ովքեր, հատորյակ, չօգնել, միջօրե, չոգևորել, օդանավ, անօթևան:

12. Հետևյալ արմատներով բառե՛ր կազմիր այնպես, որ մի դեպքում
նրանք լինեն առաջին բաղադրիչ, մյուս դեպքում՝ երկրորդ: Արտասանի՛ր այդ բառերը և բացատրի՛ր կազմությունը՝ ոսկի, որդ, որմ,
օր, օղակ, օձ
Նմուշ՝ ոճ-ոճաբան-նրբաոճ:

ոսկի- ոսկեղեն- զարդոսկի
որդ- որդան, որդոտ, անձրևորդ
որմ- որմնանկար, միջնորմ
օր – օրական, օրեցօր
օղակ – օղակաձև, պնդօղակ
օձ – օձաձուկ, սահնօձ

Ո-ն բառասկզբում և ձայնավորից հետո արտասանվում է վօ, մնացած դեպքերում՝ օ։

13. ա) Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
Քնքշորեն, սևորակ, միօրինակ, մեղմորեն, ընդօրինակելով, ոսկեզօծեց, նրբորեն, տրտմօրոր

Իմ շան բողոքը

Ես Ալիսի շնիկն եմ։ Ես միշտ սիրում եմ կծել Ալիսի ականջը և գզել նրա շորերը։ Այդ ժամանակ Ալիսը կամ ասում է՝ <<խելոք մնա>>, կամ՝ <<չի կարելի>>, բայց ես, միևնույն է, չեմ հասկանում։ Երբ Ալիսը դպրոցից տուն է գալիս և հաց է ուտում, ես միշտ հարձակվում եմ սեղանի վրա, բայց Ալիսը ասում է, որ ես արդեն կերել եմ։ Մի խոսքով, ես ունեմ շատ բողոքներ։

Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգին, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։

Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ):

Սուրբ Յոթ Վերք

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ։

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։

Փայտփորներ

Փայտփորները լինում են 7 տեսակ՝ կանաչ փայտփոր, սպիտակամեջք, սև, խայտաբղետ , վիզգցուկ, սիրիական , միջին։ Իդեպ սև փայտփորը գրանցված է կարմիր գրքում։ Ծառերի փչակներում ապրող անտառային թռչուններ են: Մարմնի երկարությունը 8–50 սմ է: Պոչի կոշտ փետուրները հենարան են ծառայում ծառի ուղղահայաց ճյուղերով մագլցելիս: Հզոր, սրածայր կտուցը և վզի մկանները հնարավորություն են տալիս փորել ծառերի կեղևն ու բնափայտը՝ սնունդ փնտրելիս կամ բույն կառուցելիս: Փայտփորները ունեն երկար լեզու միջատներ որսալու համար, նրանց լեզուն տեղավորվում է նրանց գլխի մեջ։ Այս թռչունների բույնը ձևով տարբերվում է մյուս թռչունների բներից։ Նրանց բույնը կլոր է: Բույնը ծառայում է ընդամենը մեկ տարի։ Ամեն գարուն նրանք իրենց համար նոր բույնեն պատրաստում։ Իսկ հին բույնը զբաղեցնում են այլ թռչուններ։ Փայտփորները դնում են 3–7 ձու: Ձագերը ձվից դուրս են գալիս փակ աչքերով և մերկ:

Աշխատանք տանը

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

            Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:
            Նկար, թիթեռ, անտառ, քույր, ճամփորդ:

Նկարը գեղեցիկ է։ Նկարը թանկարժեք է։
Թիթեռը թռչում է։ Թիթեռը գեղեցիկ է։
Անտառը խիտ է։ Անտառը վայրի է։
Քույրը խաղում է։ Քույրը խելացի է։
Ճամփորդը քայլում է։ Ճամփորդը ճամփորդում է։

307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել — հայտնել, տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

            Վաղուց արդեն սարերը կանաչ են:
            Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
            Արագիլը հավատարիմ թռչուն է:
            Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
            Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
            Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց տների պատերը:
Արեգակը շիկացրեց պատերը:
Արեգակը շիկացրեց:
Շիկացրեց։

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին։
Տեղափոխեցին։

Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը չսահմանափակվեց:
Չսահմանափակվեց:

Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին նաև այդ գիտնականին:
Հիշեցին նաև այդ գիտնականին:
Հիշեցին այդ գիտնականին:
Հիշեցին գիտնականին։
Հիշեցին։

Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց։
Փռվեց։