Category Archives: ելք ստուգատես

Խելացի համակարգիչը

Կար, չկար, մի խելացի համակարգիչ կար։ Այդ համակարգիչը շատ գիտելիքներ ուներ հատկապես մաթեմատիկայից։ Մի օր նա հայտնվեց մի տղայի ձեռքում։ Այդ տղան ոչինչ չգիտեր մաթեմատիկայից և պատրաստվում էր քննությունների։ Համակարգիչը խղճաց նրան և որոշեց օգնել․

– Ես քեզ կօգնեմ։

– Շնորակալություն,- պատասխանեց տղան։

Ամառային արձակուրդների ընթացքում համակարգիչը պարապում էր տղայի հետ։ Երբ ավարտվեցին արձակուրդները, տղան ստացավ բավականաչափ գիտելիք և կարողացավ քննությանը ստանալ բարձր գնահատական։

Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր։

Քեզ դուր եկած բառազույգը (բառակապակցությունը) ընտրիր որպես վերնագիր և ստեղծագործական պատմություն հորինի՛ր։

Խոսուն ժպիտ

Լացող ամպիկ

Աղմկող թեյնիկ

Բլբլացող թութակ

Խոսող քիթ

Կախարդական գլխարկ

Խելացի համակարգիչը

Իմ օրվա գրաֆիկը

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տեսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

Բարի Գաբրիելը

Կար, չկար, մի գյուղ կար: Այդ գյուղում ապրող երկու ընկերներից մեկը բարի էր, իսկ մյուսը՝ չար։ Մի անգամ նրանք ձնեմարդ էին պատրաստում, որը հակարծակի կենդանացավ։ Հակոբն ուզում էր նրան մասերի բաժանել, ապա գլորել ձյան մեջ, որ ավելի մեծ չափսեր ունենա, բայց ձնեմարդը չէր ուզում։

– Թող ինձ ես չեմ ուզում, որ ինձ գլորես – գոռալով ասաց ձնեմարդը։

– Ո՛չ, չեմ թողնի․ ես դրանից ուրախանում եմ – պատասխանեց Հակոբը։

Գաբրիելը գնացել էր փայտ բերելու, որ խարույկ վառեն, բայց մի պահ լսեց, թե ինչպես է ձնեմարդը գոռում, և շտապ վերադարձավ։ Տեսավ, որ Հակոբը փորձում էր նրան գլորել և ասաց․

– Թո՛ղ նրան, Հակո՛բ։

Հակոբը նրան չլսեց։ Գաբրիելը նրան քաշեց իր կողմ, որ ձնեմարդը փախչի նրանից։ Այդ օրվանից Գաբրիելը հասկացավ, որ Հակոբն իրեն արժանի ընկեր չէ, որովհետև շատ չար է։

Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Ջաննի Ռոդարի. հեքիաթներ | European School «Հայաստանում եվրոպական վարժարան»  հիմնադրամ

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Այո՛, քանի որ այն շատ հետաքրքիր էր։
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Իմ կարծիքով նա շատ թերություններ ուներ, այդ պատճառով էլ նա միշտ վերջինն էր։
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։

    Նա առաջինն էր նրանց մեջ, ովքեր հզոր էին, առաջինն էր նրանց մեջ, ովքեր պատժում էին ստողներին, ովքեր լավ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին:

    Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Քանի որ նրա անունը Պրիմո էր, որը նշանակում է առաջին։

    Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։

    1. Ռազմիկ անունով մարդը պետք է լինի ուժեղ։
    2. Նազար անունով մարդը պետք է լինի վախկոտ։
    3. Դավիթ անունով մարդը պետք է լինի հզոր։
    4. Անդանիկ անունով մարդը պետք է լինի ուժեղ։
    5. Հասմիկ անունով մարդը պետք է լինի գեղեցիկ։
    6. Վիկտորյա անունով մարդը պետք է լինի հաղթող։
    7. Գաբրիել անունով մարդը պետք է լինի բարի։

    Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։

    Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
    Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։ Ոչ ոք իրար չի վստահի։
    Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։ Շատ մարդիկ կմասնակցեին։
    Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։ Դպրոցները կստեղծվեին շների համար։
    Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։ Ես ևս կդառնաի վախկոտ։
    Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
    Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին: Իրար կսիրեին և կհարգեին
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
    Կատուները սոված չէին մնա։

Գող աղվեսը

Լինում է, չի լինում, մի աղվես է լինում։ Մի անգամ էս աղվեսը գալիս է մի տատիկի մոտ, տատիկը գնում է փայտ բերելու որ վառառանը վառի։ Աղվեսը մի աման կաթ է տեսնում ու ասում․

– Վա՜յ, կաթ է, վաղուց կաթ չեմ խմել։

Աղվեսը գլուխը կոխում կաթի մեջ ու խմում։

Մի քանի րոպե հետո տատիկը գալիս է ու տեսնում, որ կաթը չկա, և աղվեսին հարցնում է․

– Աղվե՛ս, որտե՞ղ է կաթը։

Աղվեսը պատասխանում է․

– Ես տեղյակ չեմ, երևի հավերն են կերել։

– Իսկ դու գիտե՞ս, որ հավերը կաթ չեն խմում։

– Իսկապե՞ս, չիգիտեի, ես մտածում էի, որ հավերն ամեն ինչ ուտում են։

Այս դեպքից անցավ մի քանի օր և աղվեսը նորից գյուղ մտավ։ Այս անգամ նրա ուշադրությունը գրավեցին հավերը, հատկապես՝ դրանցից մեկը։ Այդ հավը գույնզգույն փետուրներ ուներ, այդ պատճառուվ էլ միանգամից գրավեց աղվեսի ուշադրությունը։ Եվ նա մի շնչում կերավ այդ հավին։

Պառավը նկատեց հավի բացակայությունը, ապա աղվեսին հարցրեց․

– Ո՞ւր է հավս։

– Ես տեղյակ չեմ,- պատասխանեց աղվեսը։

– Ինչպե՞ս կարող ես դու տեղյակ չլինել, եթե փետուրները ոտքերիդ տակ են։

– Ի՞նչ փետուր, ես փետուր չեմ տեսնում։

– Ա՜, ես քեզ հիշեցի, դու այն գող աղվեսն ես, որ խմել է կաթը, հիմա էլ հավը կերար, հաջորդն ի՞նչ է լինելու։

– Մմմ․․․ երևի ձուն կլինի,- միամտաբար ասելուց հետո աղվեսն ավելացրեց,- չէ, չէ, չէ, սրանից հետո էլ ոչ մի բան։

Այս ասելուց հետո գող աղվեսը փախավ, և այլևս ոչ ոք նրա հետքն անգամ չգտավ։

4-րդ դասարանի ելքի ստուգատես․ գործնական աշխատանք

Մենք այսօր Արևմտյան դպրոցի բակում մասնակցեցինք մաթեմատիկայի ելքի ստուգատեսին։ Կատարեցինք գործնական աշխատանքի առաջին կանգառը՝ չափումներ, տեղից հեռացատկ։ Մենք կանգնեցինք նախապես գծված հորիզոնական գծի մոտ, ֆիքսեցինք ժամանակը ֆիքսեցինք հեռացատկիս երկարությունը։ Ես 8 վարկյանում թռել եմ 180 մ= 1մ 80սմ

Տռզած աղվեսը

Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և ամբողջը կերավ: Նա այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ, մի ուրիշ աղվես լսեց նրա տնքոցը, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել:  Իմանալով պատահածը,  նա ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձի՛ր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:

Ես քաղցած էի ծառի փչակում հաց ու միս գտա, որ հովիվներն էին թողել: Ներս սողացի և ամբողջը կերա: Ես այնքան տռզեցի, որ էլ չկարողացա դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էի անում ու տնքում: Մեկ էլ, մի ուրիշ աղվես լսեց իմ տնքոցը, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել:  Իմանալով պատահածը, նա ինձ ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձի՛ր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց.

-Է՛, բարեկա՜մս,  դու մեզ այդ խորհուրդը  չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:

Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այսպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց.

-Է՛, բարեկա՜մս,  դու մեզ այդ խորհուրդը  չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր: