Category Archives: Ես և շրջակա աշխարհը

Թուխ մանուկ մատուռ

Մեր մայիսյան <<Բարձունքի նվաճում>> նախագծով պատրաստվում ենք ճամփորդել Լուսագյուղ՝ <<Թուխ մանուկ>> մատուռ։

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։  Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։ Իրականում Թուխ մանուկ կոչվող վայրերը եկեղեցիներ չեն այլ սրբատեղիներ։

Արագածոտնի Թուխ մանուկ մատուռ

Մենք պատրաստվում ենք գնալ և տեսնել այս գեղեցիկ մատուռը։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Լուսագյուղում։ Կառուցվել է 4-5-րդ դարերում։

Մայիսյան 17-րդ հավաք. «Ճանաչենք մեր ժամանակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Մայիսյան 17-րդ հավաք

Օրը` մայիսի 24

Ժամը` 12

Վայրը` Արևմտյան դպրոցի Վերնատուն

Մասնակիցներ` 3.2 դասարանի սովորողներ, լրագրությամբ, կինո-թատրոնով և արևմտահայերենով հետաքրքրվողներ

Մեդիալրագրության, լրագրության հմտությունների զարգացում, դերասանական վարպետություն, գրքի հրատարակման ընթացքի մասին տեղեկություններ…Մեր հյուրն է արևմտահայերենի մասնագետ,  լրագրող, «Գրական Արցախ»  պարբերականի խմբագիր, «Ղիշա» հրատարակչության հիմնադիր տնօրեն,  Հայաստանի գրողների միության  և Արցախի գրողների միության անդամ  , գրող Վովա Արզումանյանը:

Continue reading Մայիսյան 17-րդ հավաք. «Ճանաչենք մեր ժամանակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Երկրի օրը

Ապրիլի 22-ը Երկրի օրն է։ Այսօր մեր դասարանով զբաղվեցինք միջավայրի խնամքի աշխատանքներով և մեր դպրոցի սիրուն ու մեծ այգում տնկեցինք ծառեր և ծաղիկներ։ Բահերով փոս փորեցինք և տնկեցինք յասաման, խնձորենի և այլն։

Գարնան և ձմռան վեճը

Գարնան և ձմռան վեճը

Գարունը կյանքի սկիզբն է։ Տարվա այդ եղանակին են ծաղկում ծառերը, հողի տակից իրենց գլուխները հանում ձնծաղիկները։ Իսկ ձմեռը իր ճերմակ սավանով ծածկում է ողջ բնությունը, անհետացնում գարնան ստեղծած ծառերն ու ծաղիկները։

Եվ ահա այդ գարունն ու ձմեռը հանդիպում են և սկսում վիճել։

-Ինչո՞ւ ես եկել, ձմե՛ռ,- ասում է գարունը,- քո ժամանակը վաղո՜ւց անցել է։

Ձմեռը պատասխանում է․

-Սխալվում ես, գարո՛ւն,  ես եկել եմ, որ իմ ճերմակ-ճերմակ ձյունով մաքրեմ օդը։

-Ես երբեք չեմ սխալվում, մարդիկ սիրով և անհամբեր սպասում են ինձ, իմ գալուստին։

– Իսկ երեխաներն իմ գալուստին են սպասում, որովհետև դուրս են գալիս բակ, ձնագնդիկ  են խաղում և ձնեմարդ են պատրաստում։

– Հարգելի ձմեռ, իսկ քո մտքով չի՞ անցել, որ երեխաները կարող են երկար մնալ քո սառը ձյուների մեջ և մրսել, հիվանդանալ, ու նրանք ստիպված պիտի մնան իրենց տներում։ Իսկ գարնան պայծառ արևը կջերմացնի նրանց, և նրանք հետաքրքիր ժամանակ կանցկացնեն բնության գրկում՝ արշավներ  կազմակերպելով և խաղեր խաղալով։

– Լավ, երկուսս էլ ճիշտ ենք, որովհետև երկուսս էլ մեր կարևոր և յուրահատուկ դերն ունենք մարդկանց ու բնության կյանքում։

Նրանք ընկերացան և այդ օրվանից սկսած էլ երբեք չվիճեցին։

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից վերցնում են ջուրը, որ ապրեն։  Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։

Մարդը մի քանի ամիս կարող է ապրել առանց սննդի, 2 շաբաթից ոչ ավել՝ առանց ջրի, իսկ առանց օդի՝ մի քանի րոպե։ Քանի որ մարդու մարմինը խոնավությունը լավ չի պահպանում, անհրաժեշտ է հաճախ ջուր խմել։ Ջուրը բոլոր կաթնասունների սննդի հիմնական մասն է կազմում։ Ջուրը շատ անհրաժեշտ է կյանքի համար։ Առանց ջուր կյանք չկա։

Ջրի քիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։

Իմ ճամփորդության մասին

Մենք գնացինք թատրոն։ Ներկայացման մեջ մի աղջիկ կար անունը Վասիլիսա էր։ Նա անդադար փնտրում էր իր կորած Եգորուշկային և Ֆեդինկային կրկնելով նրանց անունները։ Անտառում Վասիլիսային հանդիպեց մի արջ և հորդորում էր, որ հեռանա անտառից, որ չար կախարդը չկոծանի նրան, բայց Վասիլիսան չէր վախենում չար կախարդից և համաձայնվեց ծառայել նրան այնքան ժամանակ, քանի դեռ չի գովել իր աշխատանքը։ Վասիլիսան կարողանում էր կատարել կախարդի հանձնարարած ծանր գործերը, որովետև նրան օգնում էին արջը, և կատուն։ Խորամանկելով վերցնում են կախարդից անմահական ջուրը և վերակենդանացնում է իր թխկենի դարձած զավակներին և նրանք բոլորը միասին պատրաստվում են նշելու ամանորյա ուրախ հանդեսը։

՛

Ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Ֆրանսիայում

Ըստ ավանդության Ամանորը Ֆրանսիայում նշում են ընկերների շրջապատում, իսկ Ծննդյան տոները՝ ընտանիքի հետ։ Դեկտեմբերի 31-ին Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նշում են Սուրբ Սեղբեստրոս 1-ինի օրը։ Ֆրանսիան բացառություն չէ։ Այդ տոնին ֆրանսիացիները շատ աղմկոտ զբոսնում են, շատ ուտում, զվարճանում են և սպասում Նոր Տարվան։ Ֆրանսիացիները փողոց են դուրս գալիս դիմակահանդեսային զգեստներով, նրանց անվանում են Սիլվեստեր-կլաուսներ։

Նոր տարին Ֆրանսիայում դիմավորում են սրճարաններում, ռեստորաններում՝ ընկերների մեծ խմբերով։ Ֆրանսիացիները կատակում են, պարում կոնաձև թասակներով և իրար վրա լցնում կոնֆետի մանր թղթեր (ռուս.՝ конфетти)։ Ամանորյա վիճակախաղը համարվում է սիրելի զվարճանքը, որի ժամանակ կարելի է շահել հավ կամ հնդկահավ։Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի: