Category Archives: Ուսումնական ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Խոր վիրապ և Դվին հնավայր

Սկզբում մենք գնացինք Խոր վիրապ և հաշվեցինք աստիճանների քանակը՝ 90 աստիճան հետո գնացինք Գիրգոր Լուսավորչի փոսը։ Ընկեր Գրետայի հետ բանավոր մաթեմատիկա արեցինք և գնացինք Դվին հնավայր որտեղ տեսանք Դվին մայրաքաղաքի ավերակները և սյուները։

Այց կենտրոնական բանկի թանգարան և Անգլիական այգի

Սեպտեմբերի 28-ին ընկեր Գրետայի, ընկեր Սոնայի և դասընկերներիս հետ այցելեցինք կենտրոնական բանկի թանգարան։ Նախ մեզ ներկայացրին դրամի ստեղծման պատմությունը, ցույց տվեցին հայկական առաջին մետաղադրամները, հին գումարները, նոր գումարները, սովորեցինք ինչպես ստուգել թղթադրամը կե՞ղծ է, թե՞ ոչ։ Պատմեցին, որ մեզնից շատ տարիներ առաջ, երբ Հայաստանը թղթադրամներ չուներ, օգտագործում էին ռուսական ռուբլիներ։ Մեզ մի տեսանյութ ցույց տվեցին, որը պատմում էր, թե ինչպես են թղթադրամներ տպում, նաև ցույց տվեցին հուշադրամներ, որոնք նվիրված էին տոներին, հայտնի մարդկանց, ֆուտբոլիստներին։ Իսկ ամենավերջում մեզ հուշանվերներ տվեցին կենտրոնական բանկի կողմից։ Հետո գնացինք Անգլիական այգի։ Այնտեղ նախաճաշեցինք և վերադարձանք տուն։

Բջնի բերդ

Բջնի բերդը ռազմական կառույց Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Գտնվում է Հրազդան գետի կիրճում ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում Բջնի գյուղի մոտ։

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

Ճամփորդություն դեպի Էջմիածնի Գայ գյուղ

Օրվա սկզբում գնացի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղից երթուղայինով ճանապարհ ընկանք դեպի գյուղ։ Ճանապարհին ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Առաջին կանգառը Զվարթնոց տաճարն էր, որտեղ զբաղվեցինք աղբահանության աշխատանքներով։ Հետո գնացինք Հռիփսիմե եկեղեցի, որին հաջորդեց Սայենենց գյուղ (Գայ) գնալը։ Սայենենց ջերմոցից քաղեցինք լոլիկ, վարունգ և սմբուկներ։

Նախաճաշեցինք և գնացինք գյուղն ուսումնասիրելու։ Այցելեցինք եկեղեցի, աղոթեցինք՝ բարձրաձայն հնչեցնելով «Հայր մեր»֊ ը։

Օրն ավարտեցինք զվարճանքններով։

Ճամփորդություն դեպի Մ․ Սարյանի տուն-թանգարան

Մենք այսօր գնացել ենք Մ․ Սարյանի տուն-թանգարան։ Այնտեղ տեսանք զանազան գեղեցիկ նկարներ։ Դրանք շատ վառ գույներ ունեին՝ կարմիր, դեղին, կապույտ, կանաչ։ Մեզ ասացին, որ Մ․ Սարյանը երբ եկել է Հայաստան, սկսել է վառ գույներով նկարել։ Մեզ նաև ցույց տվեցին Մ․ Սարյանի տունը և արվեստանոցը։ Արվեստանոցում մեզ տվեցին Մ․ Սարյանի նկարները, որ գունավորենք։

Ահա իմ նկարը ոչ պատրաստի վիճակում

Ունեցանք շատ հետաքրքիր և արդյունավետ օր և գիտելիքների նոր պաշար ստացած դուրս եկանք թանգարանից։

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Այսօր մենք գնացել ենք Մատենադարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մեզ սովորեցրին, թե ինչպես են նախնադարյան մարդիկ գույներ ստանում։ Օրինակ՝ կարմիրն ստանում են որդան կարմիրից, կապույտը՝ կապույտ քարից, իսկ դեղինը՝ ոսկու կտորից կամ ոսկու փոշուց։ Հետո տեսանք ամենամեծ մագաղաթը, որն այժմ ունի 600 թերթ (նախկինում՝ 660), և ամենափոքր մագաղաթը, որը լուցկու տուփից փոքր է, իսկ կարդալու համար անրաժեշտ է խոշորացույց։

Resim önizlemesi
Resim önizlemesi

Կոմիտասի թանգարանում

Մենք Կոմիտասի թանգարանում սովորեցինք երաժշտական գործիքները, սովորեցինք, որ Կոմիտասի սիրած երաժշտական գործիքը սրինգն է։ Հետո նվագեցինք տարբեր գործիքներ։ Խաղացինք երաժշտական տարբեր խաղեր։ Ամենավերջում, երբ թանգարանից դուրս եկանք, ուղևորվեցինք դեպի Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ տեսանք նաև Մարտիրոս Սարյանի գերեզմանաքարը։ Տեսանք Կոմիտասի արձանը։

Շատ հետաքրքիր օր ունեցանք, և նոր գիտելիքներ ստացած՝ վերադարձանք տուն։

Komitas Pantheon general view - Picture of Komitas Pantheon, Yerevan -  Tripadvisor

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Բուժականում շատ լավ անցավ։ Մենք գնացինք վանք, որի անունը Թեղենյաց էր։ Շատ հետաքրքիր օր ունեցա․ նախաճաշեցինք վանքում, երգեցինք, պարեցինք։ Հետո մեզ միացան տատիկս և պապիկս։

Ճանապարհը հաղթահարեցինք մեծ դժվարությամբ, որովհետև քարքարոտ էր, իսկ եղանակը շատ տաք էր։

Թեղենյաց վանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Resim önizlemesi
Resim önizlemesi
Resim önizlemesi

Թուխ մանուկ մատուռ

Մեր մայիսյան <<Բարձունքի նվաճում>> նախագծով պատրաստվում ենք ճամփորդել Լուսագյուղ՝ <<Թուխ մանուկ>> մատուռ։

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։  Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։ Իրականում Թուխ մանուկ կոչվող վայրերը եկեղեցիներ չեն այլ սրբատեղիներ։

Արագածոտնի Թուխ մանուկ մատուռ

Մենք պատրաստվում ենք գնալ և տեսնել այս գեղեցիկ մատուռը։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Լուսագյուղում։ Կառուցվել է 4-5-րդ դարերում։