Category Archives: Ստուգատես

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Մենք մաթեմատիկական տրամաբանական խաղեր ենք խաղացել այս շաբաթ ։ Նաև 2.2 դասարանին սովորեցրել ենք <<Կուբիկ-ռուբիկ>> հավաքելու առաջին քայլերը։

Ամենաշատն ինձ դուր եկավ, որ մենք գնացինք <<Ջրվեժ>> անտառպարկ։ Այնտեղ շա՜տ ձյուն կար, մենք հավեսով սահեցինք, ձնախաղեր խաղացինք, ձնե քանդակներ արեցինք։

Մենք նաև <<Քեռի Ֆեոդոր>>-ի մուլտֆիլմն ենք դիտել և քննարկել։ Այնուհետև համեղ թեյախմություն ենք կազմակերպել և ռուսերեն լեզվով քննարկել ենք գիրքը։