Monthly Archives: May 2022

Թուխ մանուկ մատուռ

Մեր մայիսյան <<Բարձունքի նվաճում>> նախագծով պատրաստվում ենք ճամփորդել Լուսագյուղ՝ <<Թուխ մանուկ>> մատուռ։

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։  Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։ Իրականում Թուխ մանուկ կոչվող վայրերը եկեղեցիներ չեն այլ սրբատեղիներ։

Արագածոտնի Թուխ մանուկ մատուռ

Մենք պատրաստվում ենք գնալ և տեսնել այս գեղեցիկ մատուռը։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Լուսագյուղում։ Կառուցվել է 4-5-րդ դարերում։

Ex. 10 p. 99

Kitchen

There is a fridge in my kitchen and there is a cupboard in my kitchen. There is a table in my kitchen. There is a window in my kitchen. There is a shelf in my kitchen.

Bedroom

There are a bed and a wardrobe in my bedroom. There ai a beautiful picture on the wall.

Living room

There is a sofa in my living room. There is a table at the sofa. There is a carpet under the table. There is a TV set in my living room.

Bathroom

There is a toilet in my bathroom. There are a shower and tank in my bathroom.

Մայիսյան 17-րդ հավաք. «Ճանաչենք մեր ժամանակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Մայիսյան 17-րդ հավաք

Օրը` մայիսի 24

Ժամը` 12

Վայրը` Արևմտյան դպրոցի Վերնատուն

Մասնակիցներ` 3.2 դասարանի սովորողներ, լրագրությամբ, կինո-թատրոնով և արևմտահայերենով հետաքրքրվողներ

Մեդիալրագրության, լրագրության հմտությունների զարգացում, դերասանական վարպետություն, գրքի հրատարակման ընթացքի մասին տեղեկություններ…Մեր հյուրն է արևմտահայերենի մասնագետ,  լրագրող, «Գրական Արցախ»  պարբերականի խմբագիր, «Ղիշա» հրատարակչության հիմնադիր տնօրեն,  Հայաստանի գրողների միության  և Արցախի գրողների միության անդամ  , գրող Վովա Արզումանյանը:

Continue reading Մայիսյան 17-րդ հավաք. «Ճանաչենք մեր ժամանակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Ելակի ծառերի անտառում

«Ելակի ծառերի անտառում»

Գլուխ 1

Մի անգամ ես, գիրք կարդալով, քայլում էի մեր բակում։ Այնքան էի խորացել գրքի մեջ, որ զբոսնելով  հայտնվեցի մի անտառում, որտեղ ելակները ծառերի վրա էին աճում։ Դա շատ հետաքրքրեց ինձ, որովհետև նման բան ես երբեք չէի տեսել։ Որոշեցի համտեսել այդ ելակներից։ Փորձեցի։ Համը ուղղակի կատարյալ էր, այնքան քաղցր էին ելակները, որ ես ծառի բոլոր ելակները հաճույքով կերա։

Մի քիչ քայլեցի, ճանապարհին մի կապիկ տեսա, որը նման չէր սովորական կապիկներին․ նա վարդագույն էր։ Այստեղ ևս զարմացա և մտածեցի հարցնել նրան իր գույնի մասին․

– Ինչո՞ւ ես դու վարդագույն։

– Չգիտեմ,- պատասխանեց նա,- ես սկսեցի շատ ելակ ուտել, և դարձա վարդագույն։ Ինձ թվում է ելակից է։

– Ես էլ շատ ելակ կերա, բայց իմ գույնը նույնն է մնացել։

– Հետաքրքիր է,- ասաց կապիկը և շարունակեց,- մենք չծանոթացանք, իմ անունը Կիկի է, իսկ դո՞ւ ով ես, որտեղի՞ց ես եկել այստեղ։

– Ես Ալիսն եմ, այստեղ հայտնվել եմ պատահաբար․ զբոսնում էի և գիրք էի կարդում, չնկատեցի՝ ինչպես հայտնվեցի այս զարմանալի անտառում։

– Այսինքն այստեղ մենակ ես և տուն չունես։ Արի միասին գնանք իմ տուն, այն ամբողջովին ելակով է պատված։ Մենք միասին կապրենք, ելակներ կքաղենք և կուտենք։

– Շատ լավ առաջարկ է, համաձայն եմ։ Գնացինք։

Նրանք գնացին Կիկիի տուն, և աղջիկը տեսավ, որ ամեն ինչ ելակից էր, և Կիկին չէր ստում։ Կապիկը աղջկան ծանոթացրեց իր տան հետ, ցույց տվեց սենկայները, պատշգամբը, բակը։ Հետո պառկեցին և քնեցին։

Գլուխ 2

Առավոտյան նրանք խոհանոցում նախաճաշում էին։ Ուտում էին ելակով պատրաստված ուտելիքներ։

Ես ասացի․

– Կիկի, չե՞ս ցանկանա ինչ-որ գործիք պատրաստենք, որը կարող է մեզ օգնել ելակներ հավաքելու գործում։

Աղջիկը նկարում է իր պատկերացրած գործիքը և ցույց է տալիս Կիկիին։ Նա տեսնում և հավանում է, որոշում են սկսել այդ գործը։

Վերջացնում են և փորձարկում, թե ինչպես է այն աշխատում

– Այո՜, Կիկի՛, շատ լավ է այն աշխատում, մենք սրանով կարող ենք շատ ելակ հավաքել, դրանցից տարբեր ուտելիքներ պատրաստել և վաճառել։

– Ճի՜շտ է, Ալի՛ս, մենք կարող ենք անգամ ռեստորան կամ սրճարան բացել, կարծում եմ՝ շատ այցելուներ կունենանք։

Սրճարանը բացում են, սկսում աշխատել։ Այնքան այցելուներ են ունենում, որ նստելու ժամանակ չեն ունենում, անգամ աշխատողներ են վարձում։ Նրանց են միանում նապաստակը, սկյուռիկը և գայլը։

Նրանք այնքան մեծ հաջողությունների են հասնում, որ կարողանում են նաև ռեստորան աշխատեցնել։

Վերջում կենդանիները շնորհակալություն են հայտնում Ալիսին, որ նա եկավ իրենց անտառ, ծանոթացավ իրենց հետ և օգնեց իրենց այսքան հաջողությունների հասնել։

My room

My room isn’t big, it is small and comfortable. There is a bed, sofa, wardrobe, and television in my room. And there is a little bookshelf in my room. I love my room because I can relax there. There is a carpet in my room. I sit on the carpet and read my favorite books, and listen to music.