Monthly Archives: June 2023

Ճամբարային ամփոփում

Այս շաբաթվա ընթացքում մենք շատ արկածային օրեր ենք ունեցել։ Առաջին օրը կատարեցինք «Արտասովոր ներկագլանակներ» նախագիծը ընկեր Անուշի հետ։ Այդ նախագծի շրջանակներում մենք երկար թղթի մեջ նկարում էինք երևակայական նկարներ։

Հաջորդ օրը տեղեկություններ հավաքեցինք Բջնու բերդի մասին և կազմեցինք անհատական ուսումնական պլան 4-րդ շրջանի մասին։ Նկարչական լաբորատորիայում ջոկատավարները պատրաստեցին պիցցա, ապա Բջնու բերդում նախաճաշեցինք, զրուցեցինք հին բջնեցիների հետ և գնացինք բարձունք հաղթահարելու։ Իրականացրինք «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը։

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ

Զրույց հին բջնեցիների հետ

Քայլք դեպի Բջնու ամրոց

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի իրականացում

Ես ունեցա շատ լավ տպավորություններ ճամբարի ընթացքում, քանի որ շատ արկածային և ուրախ էր անցնում։