Category Archives: English

Բառային աշխատանք

Բառ, բառիմաստ, ուղղագրություն, ուղղախոսություն։

  1. Բառաշարքից ընտրի՛ր և գրի՛ր հոմանիշների 5 զույգ:
    Քամի, վազք, վայրի, փոթորիկ, գոհ, կապույտ, տղա, մով, բախտ,
    համազգեստ, կատար, հանդերձ, աշխույժ, ծաղիկ, ժիր, ծարավ,
    պարկ, սոխակ, անուրախ, պապակ:

    Քամի – փոթորիկ

    կապույտ – մով

    աշխույժ – ժիր

    ծարավ – պապակ

    համազգեստ – հանդերձ
  2. ­Դո՛ւրս գրիր փակագծում գրված բառի 4 հոմանիշ:
    ա) գլուխ, աչք, մարզ, վարս, կես, հեր, գես, սանրվածք, ծամ, մաշկ
    (մազ),

    բ) դեղնավուն, բիլ, մանուշակ, կտոր, երկնագույն, լաջվարդ, լուսնյակ, մով, արմատ, ամպագույն (կապույտ),

    գ) սարսափ, ցնցում, տենդ, ահ, փախուստ, ախուվախ, զարհուրանք,
    սարսռալ, երկյուղ, վախկոտ (վախ):
  3. Գտի՛ր տրված բառերի հոմանիշը:
    ա) հուր, բոց, հրդեհ- կրակ
    բ) երեկո, արևամուտ, մթնշաղ- իրիկուն
    գ) մտորել, խորհել, կշռադատել- մտածել

4. Ընդգծի՛ր այն բառերը, որոնք սկսվում են բաղաձայն հնչյունով:
Բնօրրան
, ելևէջ, էջանշան, եղնիկ, թախծօրոր, էժանագին, ոզնի,
երամ, գետեզր, խավիար, ողկույզ:

5. Ընդգծի՛ր տրված բառերի երկհնչյունները:
Բամբակյա, բայց, գոյ, եզակի, երեկոյան, կահույք, կայմ, այդքան,
քնքշաբույր:

6. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ է կամ ե:

Պարեղանակ, վայրէջք, չեմ ուզում, որևէ, չէի գտել, անմիջապես վազեց, երբևիցե, հնէաբան, էլեկտրակայան, տեսաէկրան, իսկույն ևեթ, ծովեզր, ամենաեժան:

7. Գրի՛ր հատուկ անուններ (մարդկանց անուններ, ազգանուններ,
մայրցամաքների, քաղաքների, գետերի, ծովերի, լճերի անուններ
և այլն), որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:


Մարդկանց անուններ – Էլինա, Էմիլիա, Էլեն, էմիլ, Եվա, Ելենա

Ազգանուններ – Երիցյան, Եղիազարյան, Ենոքյան, Ենգոյան, Երեմյան, Երանյան, էլբակյան

Մայրցամաքներ – Եվրասիա

Քաղաքներ – Երևան, Էջմիածին, Էրեբունի, Էկվադոր

Գետեր – Երասխ, Եփրատ

Ծովեր – Եգեյա (Էգեյան)

Լճեր – Ելոուսթոուն

8. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Աղոթատուն – եկեղեցի

անուրջ – երազ

գույն – երանգ

վախ – ահ

բախտավոր – երջանիկ

յասաման – եղրևանի

ուժ – զորություն

ապերախտ – երախտամոռ

դրախտ – եդեմ

օտարական – նժդեհ

9. Լրացրո՛ւ բաց թողնված տառը: 

Թրջվել, խղճալի, որևէ, բարձիկ, խեղդվել

10. Կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան բառը: 

Մեղրի պես քաղցր, պողպատի պես ամուր, աղավնու պես ճերմակ, ջրի պես մաքուր, եղնիկի պես վախկոտ, մոր նման հոգատար, հայրենիքի նման ուժեղ, ամառվա մրգերի նման թարմ

11. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո: 
Ականջօղ, ամանօրյա, օրորոց, երկարօրյա, արևազօծ, բնօրրան, արջաորս, կիրակնօրյա, ովքեր, հատորյակ, չօգնել, միջօրե, չոգևորել, օդանավ, անօթևան:

12. Հետևյալ արմատներով բառե՛ր կազմիր այնպես, որ մի դեպքում
նրանք լինեն առաջին բաղադրիչ, մյուս դեպքում՝ երկրորդ: Արտասանի՛ր այդ բառերը և բացատրի՛ր կազմությունը՝ ոսկի, որդ, որմ,
օր, օղակ, օձ
Նմուշ՝ ոճ-ոճաբան-նրբաոճ:

ոսկի- ոսկեղեն- զարդոսկի
որդ- որդան, որդոտ, անձրևորդ
որմ- որմնանկար, միջնորմ
օր – օրական, օրեցօր
օղակ – օղակաձև, պնդօղակ
օձ – օձաձուկ, սահնօձ

Ո-ն բառասկզբում և ձայնավորից հետո արտասանվում է վօ, մնացած դեպքերում՝ օ։

13. ա) Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
Քնքշորեն, սևորակ, միօրինակ, մեղմորեն, ընդօրինակելով, ոսկեզօծեց, նրբորեն, տրտմօրոր

Իմ շան բողոքը

Ես Ալիսի շնիկն եմ։ Ես միշտ սիրում եմ կծել Ալիսի ականջը և գզել նրա շորերը։ Այդ ժամանակ Ալիսը կամ ասում է՝ <<խելոք մնա>>, կամ՝ <<չի կարելի>>, բայց ես, միևնույն է, չեմ հասկանում։ Երբ Ալիսը դպրոցից տուն է գալիս և հաց է ուտում, ես միշտ հարձակվում եմ սեղանի վրա, բայց Ալիսը ասում է, որ ես արդեն կերել եմ։ Մի խոսքով, ես ունեմ շատ բողոքներ։

Աշխատանք տանը

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

            Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:
            Նկար, թիթեռ, անտառ, քույր, ճամփորդ:

Նկարը գեղեցիկ է։ Նկարը թանկարժեք է։
Թիթեռը թռչում է։ Թիթեռը գեղեցիկ է։
Անտառը խիտ է։ Անտառը վայրի է։
Քույրը խաղում է։ Քույրը խելացի է։
Ճամփորդը քայլում է։ Ճամփորդը ճամփորդում է։

307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել — հայտնել, տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

            Վաղուց արդեն սարերը կանաչ են:
            Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
            Արագիլը հավատարիմ թռչուն է:
            Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
            Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
            Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց տների պատերը:
Արեգակը շիկացրեց պատերը:
Արեգակը շիկացրեց:
Շիկացրեց։

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին։
Տեղափոխեցին։

Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը չսահմանափակվեց:
Չսահմանափակվեց:

Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին նաև այդ գիտնականին:
Հիշեցին նաև այդ գիտնականին:
Հիշեցին այդ գիտնականին:
Հիշեցին գիտնականին։
Հիշեցին։

Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց։
Փռվեց։

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված բառերը։

    Սովդաքար – վաճառական

    ռոճիկ – աշխատավարձ

    մերձիմահ – մահամերձ

    վրդովվել – զայրանալ

    փեշակ – զբաղմունք

    ծխատեր – եկեղեցական ծուխ ունեցող

    համքար – արհեստակից

    գործակատար – գործ կատարող

    վաղ – շուտ

    վախճանվել – մահանալ

    հոգոց – հառաչանք

    գանգատ – բողոք

2. Բնութագրի՛ր վաճառականին։

Վաճառականը անարդար քայլ էր արել երիտասարդ գործակատարի հանդեպ։ Նա նաև խաբեբա էր և անազնիվ, որովհետև աշխատավարձը չէր տվել գործակատարին։ Կարող ենք ասել, որ վաճառականը նաև անսիրտ էր, քանի որ երբ իմացավ, որ գործակատարի հայրը մահամերձ է անգամ այդ ժամանակ չխղճաց նրան և մնաց իր որոշմանը։

3. Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։

Խիղճ չունի և իր խոսքի տերը չէ։

4. Տեքստից առանձնացրո՛ւ երիտասարդ գործակատարին բնութագրող
տողերը։

Որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

5. Վերլուծի՛ր երիտասարդ գործակատարի արարքը։ Արդարացրո՛ւ նրան։

Երիտասարդ գործակատարը լուր է տարածում թե իր տերը մահացել է։ Բայց եթե փորձենք իր արածի պատճառը, կենթադրենք, որ գարծակատարը ուղակի փորձել է վրեժ լուծել իր հանդեպ արվածի համար․ պայքարել է անարդարության դեմ։ Արդարացնում եմ տղային, քանի որ նա այդ քայլին է դիմել, որպեսզի պահպանի ազնվությունը։

Առաջադրանքներ 09.04.2024

  1. Բաց թողնված տեղերում լրացրո՛ւ լեզու բառի համապատասխան ձևերը։

Աշխարհի ժողովուրդները խոսում են մոտավորապես 2500 լեզվով: Խոսողների թվով աշխարհում առաջինը չինարենն է։ Հայոց լեզվով խոսում է մոտ 5 միլիոն մարդ։

Հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, հայերիս մայրենի լեզուն։ Այն աշխարհի ամենահին և հարուստ լեզուներից մեկն է։ Հայոց լեզուն մեր ժողովրդի մեծագույն հարստությունն է։

Մենք պետք է սիրով ու հոգատարությամբ վերաբերվենք մեր լեզվին, պահպանենք ու հարստացնենք այն։ Դրա համար պետք է շատ կարդանք, մաքուր և գեղեցիկ խոսենք, ճիշտ և գրագետ գրենք մեր մայրենի լեզուն։

2. Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Գիրքը մի քանի հազար տարեկան է։ Հնում որոշ ժողովուրդեր գրքերը ,,պատրաստում,, էին կավե սալիկներից, չինացիները՝ մետաքսից։ Հետո գրքեր ստեղծեցին մագաղաթից և թղթից։

Շատ ավելի ուշ առաջ եկան տպագիր գրքերը։ Հայերեն տպագիր առաջին գիրքը Հակոբ Մեղապարտի ջանքերով լույս է տեսել 1512 թ. Իտալիայի Վենետիկ քաղաքում։

Հայաստանում առաջին տպարանը սկսել է գործել 1771թ. Սուրբ Էջմիածնում։

Այսօր հայերեն մանկական գրքերի մեջ կարևոր տեղ ունեն հանրագիտարանները՝ ,,Ի՞նչ է, ո՞վ է,,․ ,,Ոսկեփորիկ,, ,,Հայաստանի հրաշքները,, և այլն։

Լրացուցիչ առաջադրանքներ

  • 97. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:

Ա կետում ձին պատկանում է իշխանին Բ կետում դուռն է իշխանինը։

            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:

Ա կետում շինությունն է հզոր, իսկ Բ կետում՝ ժամանակը։

            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:

Ա կետում երգչուհին էր հոգնած, իսկ Բ կետում աղջիկը հոգնած էր զրուցում։

            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:

Ա կետում մարդն է կանգնած ամբիոնի մոտ, իսկ Բ կետում՝ պապը։

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: — Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա  ամրոցում — Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում։

            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել: —Տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի դուռը փակել:


            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց: — Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի խեցի հանեց:


            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ: — Ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են նկարներ:


            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար դարձավ: — Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին պատահաբար ավար դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը: (ծանր ու հոգնեցուցիչ)

Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:

            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)

Ծռմռված ու ժանգոտ տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:
Տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր:

            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)

Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:

            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)

Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
Աղջիկն ու անսովոր աղմուկից հոգնած տատը ննջում էին:

            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)

Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
Արևիկին խոստացած նվերն այսօր՝ հանդեսի ժամանակ, տալո՞ւ ես:

Շարահյուսություն

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:

            Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:

            Թշնամու բանակը շրջապատեց քաղաքը:

            Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:

            Մայրամուտին արեգակը պալատները կարմիր է ներկել:

            Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:

            Փախստականը բարձրացել է ժայռերից մեկի վրա:

            Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:

            Այնտեղ՝ ժայռերի մեջ, մարդիկ իսկական տներ էին փորել:

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

            Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ միավորվեցին։
            «Բիբլիա» հայերեն «գիրք» է։
            Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ          իրար միացան։
            Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական             առևտրականներն ու ծովագնացները, տիրապետող դարձան։
            Կարթագենը՝ Հռոմի գլխավոր ախոյանը, պարտվեց։
            Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից           Աֆրիկան տեսան։

Այս բառախմբերը միտք չեն արտահայտում։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Նախադասությունը բառերի խումբ է, որն արտահայտում է ամփոփ միտք։

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

            Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում։ Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը։ Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։ Նրանք շատ քիչ են պատահում։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

Լրացուցիչ տեքստային աշխատանք

384. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) վաճառականի անունից,
բ) նկարչի անունից:

            Մի վաճառական նկարչին պատվիրեց, որ իր խանութի համար ցուցանակ նկարի՝ վրան առյուծի պատկեր:
            — Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, — հարցրեց նկարիչը:
            Ազատ, — պատասխանեց ժլատ վաճառականը: Նա վախեցավ, որ նկարիչը          նկարված պարանի համար էլ փող կուզի:
            Նկարիչը պատվերը կատարեց, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ:             Առավոտյան վաճառականը տեսավ, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել            է: Նա զայրացած վազեց նկարչի մոտ:
            — Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր             մնալու, — արդարացավ նկարիչը: Իրականում նա ջրաներկով էր նկարել առյուծ:


ա) Ես նկարչին պատվիրեցի, որ իմ խանութի համար ցուցանակ նկարի՝ վրան առյուծի պատկեր:
            — Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, — հարցրեց նկարիչը:
            Ազատ, — պատասխանեցի ես: Ես վախեցա, որ նկարիչը նկարված պարանի համար էլ փող կուզի:
            Նկարիչը պատվերը կատարեց, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ:             Առավոտյան վաճառականը ես տեսա, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել է: Ես զայրացած վազեցի նկարչի մոտ:
            — Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր             մնալու, — արդարացավ նկարիչը: Իրականում նա ջրաներկով էր նկարել առյուծ:


բ) Մի վաճառական ինձ պատվիրեց, որ իր խանութի համար ցուցանակ նկարեմ՝ վրան առյուծի պատկեր:
            — Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, — հարցրի ես:
            Ազատ, — պատասխանեց ժլատ վաճառականը: Նա վախեցավ, որ ես          նկարված պարանի համար էլ փող կուզեմ:
            Ես պատվերը կատարեցի, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ:             Առավոտյան վաճառականը տեսավ, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել            է: Նա զայրացած վազեց ինձ մոտ:
            — Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր             մնալու, — արդարացա ես: Իրականում ես ջրաներկով էի նկարել առյուծը:

385. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) տանտիրոջ անունից,
բ) հյուրի անունից:

            Մի մարդ  իր հյուրին զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրը լսում է, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում է տանտերը, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ են գալիս ու երկուսով իջնում են գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր վերցնել գետից:
            — Վա՜յ, — տրտնջում է հյուրը, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում է տանտերը:
            Հասնում են գյուղ: Տանտերը հարցնում է, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում է հյուրը, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի  ափից ծարավ բերել եմ արդեն:


ա) Ես իմ հյուրին զբաղեցնելու համար պատմում էի իմ խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքերը: Հյուրը լսում է, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում եմ ես, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ ենք գալիս ու երկուսով իջնում ենք գետափ: Ես ուզում եմ բռով ջուր վերցնել գետից:
            — Վա՜յ, — տրտնջում է հյուրը, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում եմ ես:
            Հասնում ենք գյուղ: Ես հարցնում եմ, թե ո՞ւմ տանենք մեզ հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում է հյուրը, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի  ափից ծարավ բերել եմ արդեն:


բ) Մի մարդ  ինձ զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Ես լսում եմ, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում է տանտերը, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ ենք գալիս ու երկուսով իջնում ենք գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր վերցնել գետից:
            — Վա՜յ, — տրտնջում եմ ես, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում է տանտերը:
            Հասնում ենք գյուղ: Տանտերը հարցնում է, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում եմ ես, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի  ափից ծարավ բերել եմ արդեն: