Daily Archives: April 2, 2024

Տեքստային առաջադրանք 02.04.2024

379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

            Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
            Հեռանալիս ինքն իրեն ասաց.
            — Ոչի՛նչ, դեռ խակ է:
            Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը             դնում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով             խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:


Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
— Ոչի՛նչ, դեռ խակ է:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:

380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

            Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին             գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր       ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող    անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատասխանեց.
            — Ո՜ւզ, ո՜ւզ:
            Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը     բերանին, եկավ մոտն ու ասաց.
            — Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
            Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:


Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
— Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր: Ուղտը պատասխանեց.
— Ո՜ւզ, ո՜ւզ:
Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

381. Տրված նախադասություններից հնարավո՞ր է տեքստ ստանալ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

            Քաղաքի կողմից մութ մի ամպ էր լողում: Անսխալ գիտելիքը մարդուն օգնում է,            որ ճիշտ ապրի: Նրա ցանկությունն անմիջապես կատարվեց: Գարուն է. ծեր            այգին մատղաշ սաղարթով է ծածկվել: Վախը կարելի է հաղթահարել: Դուք իմ       բարեկամներն եք, և բոլորդ այդ օրը իմ հյուրն եք լինելու:

Ոչ, քանի որ նախադասությունները միասին ամբողջական իմաստ չունեն։

382. Տեքստը կարդա՛ և՝
ա) նկարագրված հյուրանոցում տեղի ունեցած մի դեպք հորինի՛ր կամ այնտեղի մի օրվա մասին գրավոր պատմի՛ր:
բ)Ձկների, փղերի կամ թռչունների հյուրանոց նկարագրի՛ր:

            Մի կղզում շների հյուրանոց կա: Դա երկհարկանի առանձնատուն է, որտեղ             առավելագույն հարմարավետությամբ միաժամանակ վաթսունհինգ շուն կարող           է ապրել: Հյուրանոցը մեկ, երկու և երեք սենյականոց համարներ ունի:        Նախասրահում շների համար վարսավիրանոց կա, անասնաբուժական կետ,          ռեստորան, սրճարան՝ դարձյալ շների համար:

ա) Հյուրանոց մտավ մի կատու, շները կատվին ներս չթողեցին՝ պատճառաբանելով, որ սա հյուրանոց է՝ նախատեսված միայն շների համար։ Կատուն պնդեց, որ ուզում է հենց այս հյուրանոցում հանգստանալ։ Սակայն շները ոչ մի կերպ չեն համաձայնում ներս թողնել կատվին՝ պահպանելով իրենց հյուրանոցի կանոնը։ Սկսում է վեճ կատվի և շների միջև։ Մոտենում է հյուրանոցի տնօրենը՝ Ջեկո անունով շունը, որը կատվին ներկայացնում է իրենց հյուրանոցի կանոնադրությունը։ Կատուն հասկանում է և հեռանում։

բ) Մի օվկիանոսում կա մի հյուրանոց, նախատեսված փոքր ձկների համար։ Այդ հյուրանոցը ունի երեք հարկ․ առաջին հարկում գտնվում է ընդունարանը, երկրորդ հարկում ճաշասենյակն է և խաղասենյակը, իսկ երրորդ հարկում՝ սենյակները։ Այստեղ այնքան շատ ձուկ է հանգստանում, որ սենյակ ամրագրելու համար պետք է ամրագրել մեկ ամիս առաջ։

383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) առնետի անունից,
բ) հոգևորականի անունից:

            Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի   մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
            Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն      առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ           ինքը տանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ իրեն. վերջը ընկերացել են:
            Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է, վառվող վարագույրները, գլխի է        ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:


ա) Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն էի հայտնվել: Ես այնքան էի գնացել-եկել հոգևորականի տուն, որ ես տանտիրոջն էի սովորել, տանտերն էլ՝ ինձ. վերջը ընկերացել էինք:
            Մի գիշեր հոգևորականը վեր էր թռել քնից. ես կծել էի նրա այտը: Սկզբում իմ վրա զայրացավ, բայց հենց տեսավ վառվող վարագույրները, գլխի ընկավ, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե չլինեի ու թուշը մի լավ չկծեի:


բ) Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից իմ տանը առնետ էր հայտնվել: Առնետն այնքան էր գնացել-եկել տուն, որ ինքն ինձ է սովորել, ես էլ՝ իրեն. վերջը ընկերացել էինք:
            Մի գիշեր ես վեր էի թռել քնից. առնետը կծել էր իմ այտը: Սկզբում առնետի վրա զայրացել էի, բայց հենց տեսել էի վառվող վարագույրները, գլխի էի ընկել, թե ի՜նչ էր պատահել: Իմ տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ես էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշս մի լավ չկծեր: