Daily Archives: April 23, 2024

Դասընթաց 1, բվերի մասին

Մեզ այցելեցին քոլեջի սովորողները։ Մենք շատ տեղեկություններ իմացանք բվերի մասին։ Սովորեցինք, որ բվերն ունեն թևերի հատուկ կառուցվածք, որոնք օգնում են անձայն թռիչք կատարել։ Տարբերում են բվանման թռչունների 250 տեսակ։ Այս թռչուններն ունեն սուր լսողություն և տեսողություն որս անելու համար։ Նրանց ձվերի քանակը կախված է կերի քանակից․ որքան կերը շատ է, այդքան շատ են նաև ձվերը։ Բվերի ձագերը չափսերով նման չեն իրար։ Սա ենթադրում է, որ մեկը կարող է ուտել մյուսին (մեծը՝ փոքրին)։ Բվերը, որպես որսորդ, ամենահզորն են թռչունների թագավորությունում։ Ունեն անհամաչափ ականջներ, սուր մագիլներ, մեծ աչքեր և ձայները կլանող փետրաշերտ։ Նրանք կարող են իրենց գլուխը թեքել մինչև 270o: Աչքերն ունեն թաղանթ, որը որսի ժամանակ ծառայում է որպես պաշտպանիչ շերտ։ Ի տարբերություն մնացած թռչունների՝ բվերը քնում են ցերեկը և արթնանում գիշերը։