Daily Archives: April 8, 2024

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

220px-Illustration_Convallaria_majalis0

Ուշադիր դիտեք տեսաֆիլմը, որտեղ ներկայացնում եմ ծաղկի կառուցվածքը, որից հետո կարդա ստորև գրված նյութը։

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Բույսը մարդու համար արտադրում է թթվածին։
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

Շարահյուսություն

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:

            Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:

            Թշնամու բանակը շրջապատեց քաղաքը:

            Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:

            Մայրամուտին արեգակը պալատները կարմիր է ներկել:

            Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:

            Փախստականը բարձրացել է ժայռերից մեկի վրա:

            Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:

            Այնտեղ՝ ժայռերի մեջ, մարդիկ իսկական տներ էին փորել:

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

            Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ միավորվեցին։
            «Բիբլիա» հայերեն «գիրք» է։
            Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ          իրար միացան։
            Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական             առևտրականներն ու ծովագնացները, տիրապետող դարձան։
            Կարթագենը՝ Հռոմի գլխավոր ախոյանը, պարտվեց։
            Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից           Աֆրիկան տեսան։

Այս բառախմբերը միտք չեն արտահայտում։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Նախադասությունը բառերի խումբ է, որն արտահայտում է ամփոփ միտք։

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

            Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում։ Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը։ Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։ Նրանք շատ քիչ են պատահում։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

Լրացուցիչ տեքստային աշխատանք

384. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) վաճառականի անունից,
բ) նկարչի անունից:

            Մի վաճառական նկարչին պատվիրեց, որ իր խանութի համար ցուցանակ նկարի՝ վրան առյուծի պատկեր:
            — Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, — հարցրեց նկարիչը:
            Ազատ, — պատասխանեց ժլատ վաճառականը: Նա վախեցավ, որ նկարիչը          նկարված պարանի համար էլ փող կուզի:
            Նկարիչը պատվերը կատարեց, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ:             Առավոտյան վաճառականը տեսավ, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել            է: Նա զայրացած վազեց նկարչի մոտ:
            — Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր             մնալու, — արդարացավ նկարիչը: Իրականում նա ջրաներկով էր նկարել առյուծ:


ա) Ես նկարչին պատվիրեցի, որ իմ խանութի համար ցուցանակ նկարի՝ վրան առյուծի պատկեր:
            — Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, — հարցրեց նկարիչը:
            Ազատ, — պատասխանեցի ես: Ես վախեցա, որ նկարիչը նկարված պարանի համար էլ փող կուզի:
            Նկարիչը պատվերը կատարեց, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ:             Առավոտյան վաճառականը ես տեսա, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել է: Ես զայրացած վազեցի նկարչի մոտ:
            — Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր             մնալու, — արդարացավ նկարիչը: Իրականում նա ջրաներկով էր նկարել առյուծ:


բ) Մի վաճառական ինձ պատվիրեց, որ իր խանութի համար ցուցանակ նկարեմ՝ վրան առյուծի պատկեր:
            — Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, — հարցրի ես:
            Ազատ, — պատասխանեց ժլատ վաճառականը: Նա վախեցավ, որ ես          նկարված պարանի համար էլ փող կուզեմ:
            Ես պատվերը կատարեցի, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ:             Առավոտյան վաճառականը տեսավ, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել            է: Նա զայրացած վազեց ինձ մոտ:
            — Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր             մնալու, — արդարացա ես: Իրականում ես ջրաներկով էի նկարել առյուծը:

385. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) տանտիրոջ անունից,
բ) հյուրի անունից:

            Մի մարդ  իր հյուրին զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրը լսում է, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում է տանտերը, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ են գալիս ու երկուսով իջնում են գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր վերցնել գետից:
            — Վա՜յ, — տրտնջում է հյուրը, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում է տանտերը:
            Հասնում են գյուղ: Տանտերը հարցնում է, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում է հյուրը, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի  ափից ծարավ բերել եմ արդեն:


ա) Ես իմ հյուրին զբաղեցնելու համար պատմում էի իմ խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքերը: Հյուրը լսում է, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում եմ ես, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ ենք գալիս ու երկուսով իջնում ենք գետափ: Ես ուզում եմ բռով ջուր վերցնել գետից:
            — Վա՜յ, — տրտնջում է հյուրը, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում եմ ես:
            Հասնում ենք գյուղ: Ես հարցնում եմ, թե ո՞ւմ տանենք մեզ հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում է հյուրը, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի  ափից ծարավ բերել եմ արդեն:


բ) Մի մարդ  ինձ զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Ես լսում եմ, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում է տանտերը, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ ենք գալիս ու երկուսով իջնում ենք գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր վերցնել գետից:
            — Վա՜յ, — տրտնջում եմ ես, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում է տանտերը:
            Հասնում ենք գյուղ: Տանտերը հարցնում է, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում եմ ես, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի  ափից ծարավ բերել եմ արդեն:

Ճամփորդություն դեպի Գյումրի և Ազատան

Օր 1

Մինչև Գյումրի հասնելը մենք կանգառ արեցինք Արուճի տաճարում, նախաճաշելու, հետո գնացինք Արուճի քարվանատուն և երգեցինք։ Երկու ժամ հետո ժամանեցինք Գյումրի և ճաշեցինք։ Ճաշելուց հետո գնացինք Գյումրին ուսումնասիրելու։ Գնացինք մի շարք վայրեր՝ Վարդանանց հրապարակ, Սուրբ Ամենափրկիչ, Վարպետաց փողոց, Գորկու այգի, Յոթ վերք, Ռիժկովի փողոց և Ռուսթավելու փողոց։ Ինձ համար ամենատպավորիչ պահը այն էր, երբ գնացինք Գյումրիկների արհեստանոց։ Այդտեղ ցանկացած ամսին ծնվողները կարող էին գնել իրենց ամսին վերաբերվող գյումրիկը։ Ես գնեցի փետրվար ամսվա գյումրիկը, որի վրա գրված էր <<Ոսկի սիրտ ունեցողները ծնվինգը փետրվարին>>։

This image has an empty alt attribute; its file name is 183-1024x768.jpg
This image has an empty alt attribute; its file name is 87-1024x768.jpg
This image has an empty alt attribute; its file name is 2-1024x768.jpg



Օր 2

Մենք հավաքվեցինք և մեկնեցինք Ազատան գյուղ Զատիկի ծեսը նշելու։ Սկզբում գնացինք Ազատանի Սուրբ Հարություն, մասնակցեցինք պատարագի, իսկ հետո գյումրեցիների հետ շրջան կազմեցինք և երգեցինք։ Երգելուց հետո խաղացինք ազգային խաղեր՝ <<Աղջիկ փախցնոցի>>, <<Ձու գլորոցի>> և <<Աքլորակռիվ>>։