154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:
Բակում մի երիտասարդ սրինգ կար։
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան տեսավ։
Մի մարդ մութ գիշերով ձոր ընկավ
Անձրևը անընդհատ տեղում էր։
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով լցվեց։
155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:
Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»:
156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):
Արջը տանձ է ուտում:
Մեր բարդին սոսափում է:
Սևաչյա աղջիկը երգում է:
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:
Նա մոտեցավ խշշացող գետին:
Ցույց են տալիս ինչ ինչեր՝ գոյական
157. Գոյ արմատով կազմված բառերի բացատրությունը կարդա՛:
«Գոյական»անունն ինքդ բացատրի´ր:
Գոյ — էակ, էություն, արարած:
Գոյություն — լինելը, լինելիություն:
Գոյանալ — գոյություն ստանալ, առաջանալ:
Գոյատևել — գոյություն ունենալով տևել, շարունակվել:
Անգո — գոյություն չունեցող:
158. Փորձի´ր բացատրել, թե ընդգծված բառերը ինչո՞ւ են կոչվում գոյականներ:
Այդ մարդը համարյա ամեն ինչ հիշում է:
Ծերունի արաբը մի բլուր ցույց տվեց՝ ասելով, որ այնտեղ է փետրվող պալատը:
Բաբելոնյան աշտարակը փնտրել են և´ հնագետները, և´նրանք, որոնք ուղղակի գանձ են փնտրել:
Այժմ ավելի հազվադեպ էր քարավան անցնում այդ ժայռի տակով, և աղբյուրի մոտ ավելի հազվադեպ էր մարդ երևում:
Քամին պատին փակցված ազդագիրն էր պոկում:
Կյուրոսն այնտեղ մի քաղաք էր հիմնել:
Որովհետև բառերը պատասխանում են ինչ, ինչեր հարցերին։
159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:
Ա Բ
Դեղին — դեղնել
փոքր — փոքրանալ
բարի — բարիանալ
սիրուն — սիրունանալ
Ա խմբի բառերը ցույց են տալիս հատկանիշներ, իսկ Բ խմբի բառերը գործողություն։
160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:
Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:
Ցույց են տալիս գոյական։
161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:
Ինչպիսի՞ արև- պայծառ արև, ինչպիսի՞ օր- երկար օր, ինչպիսի՞ առվակ- խշխշան առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց- հին հեռուստացույց , ինչպիսի՞գիրք- հետաքրքիր գիրք, ինչպիսի՞ մարդ- խելացի մարդ:
162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյական, ո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառից: Հին հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):
Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:
Գոյական — բարդի, մազեր, քաղաք, շերտ, հարթակ, գիտնական։
Ածական — կառք։
163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:
Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:
Գոյական — կաղնի, աղջիկ, գետ, տուն, կատու, կաղամբ, վարդ, լիճ, կառապան, մարտական, հեծանիվ, թռչուն, արև, Հայաստան, մարտակառք, ալիք, Վարդուհի, Գայանե, գարուն, ճշմարտություն, բուք, հեռուստացույց
Ածական — հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, Գայանե, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, մարտ, հմուտ, եռանիվ, ալ, պատմություն, պատմական, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար։