Ուսումնական երկրորդ շրջանի հաշվետվություն

Մեր ուսումնական ճամբարը անցավ շատ հետաքրքիր և արկածային։ Մենք կազմակերպեցինք տարբեր միջոցառումներ և այցելություններ, որոնք մեզ համար անմոռանալի դարձան։ Մենք ճամփորդեցինք ջորկատով դեպի սահադաշտ՝ ուրախ ժամանակ անցկացնելու և սահելու։ Միջին դպրոցով այցելեցինք Սունդուկյանի անվան թատրոն՝ դիտելու «Մոխրոտը» ներկայացումը, որը մեզ շատ դուր եկավ։ Ներկայացման ավարտից հետո մենք միջին դպրոցով դերասանների համար ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի «Իմ երգը», «Համերգ» և «Առաջին ձյունը» բանաստեղծությունները։ Ճամբարի ընթացքում մենք նաև այցելեցինք Հարավային դպրոց՝ դիտելու 4-5-րդ դասարանցիների բեմադրած <<Անխելք մարդը>> ներկայացումը, որը շատ հետաքրքիր էր։ Բացի այդ, մենք գնացել ենք կինոթատրոն՝ դիտելու <<Նոր տարվա կինո>> ֆիլմը։ Ճամբարային խաղերը նույնպես շատ զվարճալի էին։ Մենք մասնակցեցինք տարբեր խաղերի, ինչպիսիք են լրտես, մաֆիա, աթոռներով խաղ ,աղջիկ փախցնոցի, կարմիր կոճակ։ Այս ձմեռային ճամբարը ինձ համար իսկապես ուսանելի և հաճելի էր։ Ես սովորեցի նոր բաներ, ձեռք բերեցի նոր փորձառություններ և անցկացրեցի անմոռանալի ժամանակ։ Այս ձմեռային ճամբարը անցավ շատ լավ։

Հետաքրքրաշարժ հայոց լեզու

Նյութ 1

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:

Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 
Ն, ու, ր, յ, ե:

4. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

5. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի «տուն»։ 
Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

6. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

7. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

Նյութ 2-րդ

1.Բառաշարքի բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. պահարան, սեղան, մահճակալ, բազմոց, թեյնիկ
Բ. Արագած, Արփա, Աժդահակ, Արմաղան, Հատիս
Գ. Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Գեղանիստ, Աբովյան
Դ. վարդ, եղրևանի, վարդակակաչ, եղևնի, մանուշակ
Ե. ընձառյուծ, աղվես, նապաստակ, արջ, վագր
Զ. ազնվամորի, ելակ, հաղարջ, հապալաս, ծիրան:

2. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչ-որ բառից:
Բառաշարքում գտիր այդ բառը:


Ա. համարիչ
Բ. մեղրամոմ
Գ. ցեղակից
Դ. մեղրահաց
Ե. հարմարանք

3. Սար, կար, հյուս, կաթ, երկ, պար, խեթ բառերում Նարեն
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սանր, նկար, հյուսն, կանթ, ներկ, նպար, խենթ

4.Սար, երասան, դար, գալ, վար, արար, ող, ատել բառերում Դավիթը
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սարդ, դերասան, դարդ, գդալ, վարդ, արդար, դող, դատել

5.Կարոտ բառում թաքնվել են կար, ար, արոտ բառերը
Սալոր, պարտեզ, հովհար, հոտաղ, թակարդ, պարտատոմս բառերի մեջ ևս նույն կերպ բառեր են թաքնվել: Գտիր թաքնված բառերը:

Սալոր – ալ, լոր

պարտեզ – պար, արտ

հովհար – հով, ով

հոտաղ – հոտ, աղ

թակարդ – կար, ակ

պարտատոմս – պար, տոմս

3-րդ նյութ

1.Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջակողմ
Անտուն
Արմունկ
քարաքոս
վազք
երանգ
կարիճ
լորիկ
պարերգ
աղեղնավոր
շունիկ
սանր
Ածուխ
չորս
գիրք
բարձունք
այլն
բույն
2. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված» առածը նշանակում է՝
Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան
 Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
 Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի
Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն
 Ե. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ:

3.Խառնագրերից մեկով բառ չի ստացվում, ո՞ր տարբերակն է։

Ա. րկիմրա

Բ. տաիտմ

Գ. րդշո

Դ. տուղմ

4.Տրված չորստառանի բառերից մեկի հոգնակի թիվը նույնպես 4-տառանի է. ո՞ր բառն է:

Ա. թուղթ

Բ. ափսե

Գ. բույն

Դ. կատու

5.Փոփոխելով տրված բառերի մեկ ձայնավոր հնչյունը՝ ստացի՛ր նոր բառ:

Բերք – բարք, կարթ – կուրթ, արագ – Արեգ, տանկ – տունկ, հորթ – հարթ, դեղձ – դաղձ, կաղ – կող, բանուկ – բանակ, սերտ – սիրտ, հուն – հոն:

6Իսկ ի՞նչ բաղադրիչ ավելացնենք ելակ բառին, որ այն մեզ «հասցնի տուն»:
Վերելակ


7.Արտասահման, խանութպան, հայտնվեց, տխրություն, անմեկնելի բառերի մեջ ի՞նչ թվեր ես տեսնում։

Արտասահման – տաս

խանութպան – ութ

հայտնվեց – վեց

տխրություն – ութ

անմեկնելի – մեկ

Նյութ չորրորդ

1. Պատասխանի տարբերակների բառերից ո՞րն է կազմվում ԵՐԿԱՆՔ բառի բոլոր տառերով: 
Ա. քերական 
Բ. քներակ 
Գ. երկունք
Դ. ակունք
 Ե. անկնունք

2. Ո՞ր հատկանիշն է իր ներսում հնարամտորեն թաքցրել բզեզ, մոծակ, մրջյուն, մեղու, ծղրիդ միջատներից կազմված խումբը։
Ա. բարակ
 Բ. զորեղ
 Գ. երկար
Դ. միջակ
 Ե. դժվար

 3. Ո՞ր բառն է հետաքրքիր օրինաչափությամբ թաքնվել դադար, ապակի, կարաս, կարոտ, քորոց բառաշարքում: 
Ա. դարակ
 Բ. դպրոց
Գ. ցամաք
 Դ. կապոց
 Ե. քերիչ

4. Երեխաները դասարանում բառքամոցի էին խաղում: Ո՞ր բառից նրանք քամեցին հասակ, սարյակ, կայարան, արկած, կարաս, կածան, նկար բառերը:
 Ա. սահնակ
 Բ. հակասություն
Գ. հասարակություն 
Դ. հասարակածային
 Ե. հանկարծահաս

5. Ն, ՈՒ, Ձ, Ք, Տ տառերը, ավելանալով ճրագ, գողություն, առանց, ստել, ավար բառերի աջից կամ ձախից, կազմում են նոր բառեր: Գրիր այդ բառերը:
Առանցք, ավարտ, ճրագու, նստել

6.Լու, մժեղ, մեղու, ծղրիդ, լուսատտիկ, զատիկ, մրջյուն, թիթեռ միջատները հավաքվեցին, բանակ կազմեցին և իրենց համար կարգախոս ընտրեցին: Ո՞րն էր այդ կարգախոսը: Պատասխանը թաքնված է միջատների անվանումների շարքում:
 Ա. «Ազնիվ ու բարի»
Բ. «Ուժեղ ու արի»
 Գ. «Զորեղ ու տոկուն» 
Դ. «Միամիտ ու համեստ»
Ե. «Ուժեղ ու հզոր»