Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

1- Ամենուր ոսկի է, դեղին, որը հրդեհի տպավորություն է ստեղծում։

2- Այսինքն քամին է որոշում տվյալ «ոսկիները» որտեղ լինեն, ինքն է տերը։

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Դեղին ծուխ, դեղին հրդեհ, ծով գանձեր, մեծահարուստ քամի։

3. Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

դեղին բոցեր, աշնան քամի, ոսկե աշուն, ոսկեզօծ ծառ։

Կրակն ունի դեղին բոցեր։

Աշնան քամին թակում էր լուսամուտը։

Գյուղում ոսկե աշուն էր։

Ոսկեզօծ ծառը զարդարում էր գյուղի կենտրոնը։

4. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Հաղորդեց աշնանային տրամադրություն և ուրախություն։

5. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Ամեն ինչ ոսկեզօծվել է, և տերև ու ճյուղ դեղին են դարձել։ Շրջապատն ամբողջությամբ դեղինով է պատվել, իսկ ծտերը, ջրվեժը, ծառը աշնան քամուն են ծափահարում։ Եվ քամին այս ամենի տերն է, մեծահարուստը այս գանձերի։

Ոսկե աշուն – Մանե Մազմանդյան
Աշուն է, ոսկե աշուն․․․․ – Սառա Սարդարյանի բլոգ
Ստեփանակերտ» Շաբաթաթերթ - ԵՍ ՈՒ ԻՄ ԱՇՈՒՆԸ (աշնանային մանրանկար) ՍՈՖՅԱ  ՍԱՐԳՍՅԱՆ Ես ու իմ աշունը: Մտերիմներ ենք` ես ու իմ բոցուկրակ հիացքը ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *