Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

Դիպել֊դիպչել֊ կպչել

հինավուրց֊հին

ալեկոծվել֊ ծփալ

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

քամու համբույր֊ քամու հարված

անտառն ալեկոծվում է֊ քամուց ծառերը շարժվում են

քամին սուլում է֊ քամին ձայն է արձակում։

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Քամու համբույրից մի տերև դողաց ու շշուկով իր հարևանին դիպավ։ Կաղնին խշխշաց ու տարուբերվեց։ Կաղնին կռացավ, ապա բարձրացավ, հետո դիպավ մի ուրիշ ծառի։ Այդպես շշուկը ծառից ծառ անցավ ու հասավ անտառի խորքերը։ Անտառն սկսեց հուզված ալեկոծվել, իր ոսկեզօծված գլուխն օրորել։ Անտառը խշշում էր, բայց քամին շարունակում էր ուրախ սուլել։

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Քամու սուլոցը նրա ձայնն է։ Քամին ուրախ սուլում էր, այսինքն՝ քամին ուրախ ձայն էր տալիս։

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Այդ անտառում ծառերն օրորվում են։ Քամին կարծես իր սուլոցով խանգարում է նրանց հանգիստը։ Ծառերը զրուցում են միմյանց հետ, տերևները դողում են։

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Քամին ու տերևն ընկերներ էին։ Մի օր որոշեցին զբոսնել միասին։ Քամին օգնում էր տերևին, որ կարողանա մի տեղից մյուսը գնալ։ Հանկարծ մի օր քամին որոշեց կատակել և այնքան ուժեղ բարձրացրեց տերևին, որ նա հասավ երկնքին, վախից սկսեց գոռալ․

– Իջեցրու՛ ինձ, ես վախենում եմ, ախր մենք ընկերներ ենք, ի՞նչ ես անում։

– Ես ուզում եմ ուրախացնել քեզ, ի՞նչ է, դուրդ չի՞ գալիս։

– Չէ՛, ինչպե՞ս կարող է սա դուր գալ ինձ, եթե ես վախից դողում եմ այստեղ։

Քամին խղճաց տերևին և որոշեց իջեցնել նրան։ Տերևը կանգնեց գետնին, բայց այլևս չէր խոսում քամու հետ․ նեղացել էր։

Քամին գնում֊ գալիս էր, ուզում էր տերևի սիրտը շահել, բայց նրա մոտ ոչինչ չէր ստացվում։

Քամին չի հանձնվում, այլ փորձում է բացատրել․

– Ես չէի ուզում քեզ վախեցնել կամ նեղացնել, այլ հակառակը՝ ուզում էի ուրախացնել իմ լավագույն ընկերոջը։ Խնդրում եմ, եթե կարող ես, ներիր ինձ։

Նրանք հաշտվում են, տերևը ներում է քամուն։ Այդ օրվանից սկսած՝ քամին տերևին ամեն օր երկինք է բարձրացնում, տերևը պարում է և շորորալով իջնում ներքև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *