Մայրենի

  Բառերը գրի’ր իրենց տեղերում :                                    

                       հորթ , հորդ                                                       

Այսօր հորդ  անձրև եկավ:                             

Կովի ձագուկին ասում ենք հորթ :

               այտ, այդ

Ես համբուրեցի տատիկիս այտը :

Ես մի նկար նկարեցի: 

Այդ նկարը նվիրեցի մայրիկիս:  

2. Իմաստով մոտ բառերը նույն գույնով ներկիր։

ճախրել           թռչել                                     

սանդուղք        աստիճան                                                   

մարտ               պատերազմ             

մրրիկ               փոթորիկ                      

զվարթ              աշխույժ                                        

նժույգ                ձի                                         

պաղ                 սառը                                         

մեղմ                 հանդարտ                        

գագաթ           կատար                      

Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս դելֆինների սովորության մասին:

Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար

չեն անում։

Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։

Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։

Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։

Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

Պատասխան՝

Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։ Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։ Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար չեն անում։ Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։ Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

Գրիր հարցերի պատասխանները.

Ինչպիսի՞ նապաստակն է ցատկոտում։

Փամփլիկ նապաստակն է ցատկոտում:

Նապաստակը ե՞րբ է ցատկոտում։

Նապաստակը առավոտյան է ցատկոտում։

Նապաստակը ինչի՞ հետ է ցատկոտում։

Նապաստակը ընկերոջ հետ է ցատկոտում։

Նապաստակը որտե՞ղ է ցատկոտում։

Նապաստակը խոտերի մեջ է ցատկոտում։

Նապաստակը ինչպե՞ս է ցատկոտում։

Նապաստակը բարձր ցատկոտում է։

Նախադասությունները լրացրո՛ւ հնարավորին չափ շատ բառերով.

Անձրևը կտրվել է։

Գյուղում տեղացող հորդ անձրևը երեկոյան կտրվել է։

Երկինքը մաքուր է։

Հայրենիքիս կապույտ եկինքը մաքուր է։

Արևը փայլում է։

Պայծառ և ոսկեզօծ արևը փայլում է կապույտ երկնքում։

Բակը գեղեցիկ է։

Մեր շենքի բակը այսօր շատ գեղեցիկ է։

Օրը տաք է։

Աշնանային այս գեղեցիկ օրը նաև տաք է։

Ծառերը ծաղկել են։

Աշնանն առատ բերք տված ծառերը գարնանը ծաղկել են։

Ծաղիկները բացվել են։

Գույնզգույն ծաղիկները բացվել են մոտակա այգում։

Բակը կանաչել է։

Մարդաշատ բակը կանաչել է գարնանը։

Երեխաներն աղմկում են։

Ցածր դասարանի երեխաները բարձր աղմկում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *