Ճամբարային օրագիր երկրորդ շաբաթը

Այսօր ես կամփոփեմ իմ ճամբարային երկրորդ շաբաթը․ նախագծի շրջանակում մենք այցելեցինք Մ․ Սարյանի տուն-թանգարան։ Այնտեղ հետաքրքիր տեղեկություններ իմացանք նկարչի մասին։ Quizizz ծրագրով հորինել ենք խաղ Մ․ Սարյանի մասին։ Ահա հղումը՝

Մ․ Սարյանի մասին

Մենք գնացինք Միջին դպրոցի լաբորատորիան։ Մեզ ցույց տվեցին մի գիրք, որի մեջ կար Մ․ Սարյանի նկարած բոլոր ծաղիկները։ Մենք այդ նկարներից մեկը ընտրեցինք և կավի վրա հատուկ գործիքի օգնությամբ պատկերեցինք։

Սովորել ենք ազգային պարեր, մասնավորապես՝ «Տալտալա»

Սարյանական մոտիվներով նկարել ենք զանազան նկարներ։

Ահա իմ նկարը՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *