Գոշի լիճ

Գոշի լիճը լեռնային անտառապատ լիճ է։ Գտնվում է Տավուշի մարզում՝  Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք։

Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² էր երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ էր, ջրի ծավալը՝ 1500 մ3։ Տվյալները փոփոխության են ենթարկվել մաքրման նպատակով լճի մակարդակի իջեցումից հետ և դեռ նոր հաշվարկներ չեն կատարվել։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14 °C։

 2017 թվականի ապրիլի սկզբին «Վենդոռ» ընկերությունը Դիլիջան ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել և սկսել լիճը ու հարակից տարածքը փորել, ինչպես նաև այնտեղ տանող գրունտային ճանապարհը լայնեցնել ու հարթեցնել՝ կտրելով ու վնասելով բազմաթիվ ծառեր։ Այդ աշխատանքների հետևանքով մի քանի մետրով կրճատվել է լճի հայելային մակերեսը, ջրային պաշարները աղտոտվել են, սկսվել է լճի ճահճացման գործընթաց, ափի ամբողջ երկայնքում կուտակվել է շուրջ 2 մետր բարձրությամբ տիղմային կուտակումներ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է լճում բնակվող խեցգետնի պոպուլացիան։ Բնապահպանության նախարարությունը այս կապակցությամբ պաշտոնական պարզաբանում է տվել, որ «Վենդոռ» ընկերության հետ կնքվել է կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու պայմանագիր, որի համաձայն «Վենդոռ» ընկերությունը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը։

Լճի տեսքը 2017 թվականի ապրիլին՝ ոչնչացումից հետո

Gosh Lake 2017 (2).jpg
Gosh Lake 2017 (5).jpg

Լճի տեսքը 2015 թվականին` մինչ ոչնչացնելը

Gosh lake in 2015 june 01.JPG
Gosh lake in 2015 june 02.JPG

Լճի համայնապատկերը 2019 թվականին՝

Գոշ լճի համայնապատկերը 2019 թվականին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *