Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վտակ֊ առու

շաչել֊ սուլոցի նման սուր ձայն հանել

մտախոհ֊ մտքերի մեջ ընկած

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Փոխաբերություն՝

Վըտակը ժայռից ներքև է թըռչում

Վտակը ճչում է

Անտառը արձագանք է տալիս

Մտախոհ ժայռը լսում է

Համեմատություն՝

Ծերուկ անտառը արձագանք է տալիս ջրի աղմուկին այնպես, ինչպես ծերունին է ձայնակցում ժիր թոռնիկի երգին։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Ինձ համար տպավորիչ էր այս հատվածը, քանի որ քառատողի ամեն մի պատկերը շատ գեղեցիկ էր ստեղծված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *