Daily Archives: February 27, 2024

Գործնական քերականություն 5

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարի՛ր տրված առաջադրանքները։

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):    

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ   գերազանցությունը:
            
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,   քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկունհաստատակամ մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից: Այն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը օլիմպիադաների մասն էր:

Իմաստը մնաց նույնը, բայց արդեն չկան հատկանիշն ընդգծող բառերը։

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,             ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,          ամենից երկար, ամենից բարձր:

Տարբերվում են մակարդակներով․ Ա խմբի բառերը սովորական մակարդակն են արտահայտում, Բ խմբի բառերը, համեմատած Ա խմբի բառերի, ավելի բարձր մակարդակ են մատնանշում, Գ խմբի բառերը, Բ խմբի հետ համեմատած, մեկ մակարդակ ավելի բարձր հատկանիշ են մատնանշում։

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ – ամենից վատ, վատագույն

գեղեցկագույն – ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ

բարձրագույն – ամենից բարձր, ամենաբարձր

ամենաազնիվ – ամենից ազնիվ, ազնվագույն

ամենից հզոր – ամենահզոր, հզորագույն

ամենից ահեղ – ամենաահեղ, ահեղագույն

համեստագույն – ամենից համեստ, ամենահամեստ

ամենահին – ամենից հին, հնագույն

ամենից ծանր – ամենածանր, ծանրագույն

ամենալուրջ – ամենից լուրջ, լրջագույն

ամենից խոշոր – ամենախոշոր, խոշորագույն

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: – Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: — Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:

 Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:- Աշխարհի ամենից լայն ծառուղին և ամենից երկար փողոցը Բուենոս Այրեսում են:

Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: – Մեր մոլորակի վրա հանդիպող ամենահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվի:

Օրինակ՝

Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

            Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում: Աղի ջուրը սառույցից ծանր է, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում։


            Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները: Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիները շնաձկներից ավելի վտանգավոր են։


            Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը: Բանավոր խոսքը գրավոր խոսքից ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու։


            Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը   շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ  երաժշտությունը: Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը   շնաձկների համար ժամանակակից աղմկոտ  երաժշտությունից պակաս սարսափելի են։