Daily Archives: September 9, 2022

Արի՛ ծանոթանանք

Ես Ալիս Նազենի Հովհաննսիյանն եմ։ Ծնվել եմ 2013 թ․ փետրվարի 27-ին Ամերիկայում՝ Լոս Անջելեսում։ Ապրում եմ Երևանում, սովորում եմ Արևմտյան դպրոցի 4.2 դասարանում։ Առարկաներից սիրում եմ բնագիտություն։ Երազում եմ դառնալ ինժեներ, ունենալ լաբորատորիա, որտեղ կզբաղվեմ բույսերի ուսումնասիրությամբ։

Սա իմ դիմանկարն է

Resim önizlemesi

Նկարագրի՛ր քեզ։

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։

Ես ունեմ շականակագույն, խոշոր աչքեր, շականակագույն հոնքեր, փոքր քիթ, բաց վարդագույն շուրթեր։

Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։

Աչքերս։

Գ. Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։

Աչքերս։

Դ. Ինչպիսի ՞ն են մազերդ։

Իմ մազերը երկար են, խիտ, մուգ շականակագույն։

Ե. Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։

Միջահասակ եմ։

Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։

Կարծում եմ՝ այո։

Է. Ի՞նչ են կարծում ուրիշները։

Նրանք էլ են այդ կարծիքին։

Հիմա ես քեզ կպատմեմ իմ դպրոցի մասին


Գիտե՞ս իմ դպրոցը գտնվում է ք․ Երևանում՝ հարավ֊ արևմտյան զանգվածի Առնո Բաբաջանյան պողոտայում։


Այն նման է տանը։


Այնտեղ ամեն ինչ գեղեցիկ է։


Մեր դասասենյակը կահավորված է աշակերտական հարմարավետ նստարաններով։


Ես սովորում եմ 4. 2 դասարանում։


Իմ դասընկերները նման են հարազատներիս։


Իսկ ուսուցչուհիս` արևի։


Մեր դասարանում սովորում է 15 տղա և 11 աղջիկ:








School subjects

Answer the question: Պատասխանե՛ք հարցին`

What’s your favorite subject? Ո՞րն է քո սիրած առարկան։

Example/Օրինակ

My favourite subject is English./ Իմ սիրած առարկան անգլերենն է:

My favourite subject is science

Total score is 10 out of 10 (100%), https://learnenglishkids.britishcouncil.org/word-games/school-subjects

«Ես»

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնում եմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները: Ես֊դու, ոչ֊այո, տաք֊սառ, կոշտ֊փափուկ, մոտիկ֊հեռու, թաց֊չոր, բարձր֊ցածր, ճիշտ֊սխալ, թարս֊շիտակ, լույս֊խավար, սև֊սպիտակ։
  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ: Կարևոր բառը «գիտություն»֊ն է, որովհետև օգնում է մարդկանց նոր գիտելիքներ ստանալ։
  3. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում: Որովհետև կարծում էր, թե մեծություն է ներկայացնում։
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել: Մարդ, հող, երկինք, երկիր և այլն։
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։ Իմ կարծիքով նրանք անխելք էին որովհետև անընդհատ նույն բառն էին արտասանում։
  6. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին: «Ինչո՞ւ է արևը մեծ», «Ինչի՞ համար են մոլորակները», «Ինչո՞ւ են աստղերը շատ»։
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ: Երբ ստեղծվեցին բառերը։
  8.  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։

Աշխարհը մեզ շրջապատող տարածքն է, որը լի է կենդանիներով, բույսերով և մարդկանցով։ Դա այն վայրն է, որտեղ մարդը շրջապատված է իրեն սիրող ընկերներով։