Արի՛ ծանոթանանք

Ես Ալիս Նազենի Հովհաննսիյանն եմ։ Ծնվել եմ 2013 թ․ փետրվարի 27-ին Ամերիկայում՝ Լոս Անջելեսում։ Ապրում եմ Երևանում, սովորում եմ Արևմտյան դպրոցի 4.2 դասարանում։ Առարկաներից սիրում եմ բնագիտություն։ Երազում եմ դառնալ ինժեներ, ունենալ լաբորատորիա, որտեղ կզբաղվեմ բույսերի ուսումնասիրությամբ։

Սա իմ դիմանկարն է

Resim önizlemesi

Նկարագրի՛ր քեզ։

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։

Ես ունեմ շականակագույն, խոշոր աչքեր, շականակագույն հոնքեր, փոքր քիթ, բաց վարդագույն շուրթեր։

Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։

Աչքերս։

Գ. Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։

Աչքերս։

Դ. Ինչպիսի ՞ն են մազերդ։

Իմ մազերը երկար են, խիտ, մուգ շականակագույն։

Ե. Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։

Միջահասակ եմ։

Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։

Կարծում եմ՝ այո։

Է. Ի՞նչ են կարծում ուրիշները։

Նրանք էլ են այդ կարծիքին։

Հիմա ես քեզ կպատմեմ իմ դպրոցի մասին


Գիտե՞ս իմ դպրոցը գտնվում է ք․ Երևանում՝ հարավ֊ արևմտյան զանգվածի Առնո Բաբաջանյան պողոտայում։


Այն նման է տանը։


Այնտեղ ամեն ինչ գեղեցիկ է։


Մեր դասասենյակը կահավորված է աշակերտական հարմարավետ նստարաններով։


Ես սովորում եմ 4. 2 դասարանում։


Իմ դասընկերները նման են հարազատներիս։


Իսկ ուսուցչուհիս` արևի։


Մեր դասարանում սովորում է 15 տղա և 11 աղջիկ:








Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *