Վ․ Սարոյան, Վիրավոր առյուծն ու կրիան

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։ Մոտալուտ֊ վերահաս, մոտեցող

սաստիկ֊ շատ ուժեղ, ուժգին

արարած֊ էակ

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչը փչել֊ մահանալ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Առյուծը։ Նա բարի էր, ներողամիտ, որովհետև կրիայի հետ չի չարախոսում։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Ինչ էլ քեզ հետ պատահի, չպետք է չարախոսես, վատ մտքեր ասես մարդկանց հասցեին։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Առյուծն ու ընձուղտը

Առյուծ ընկերները գնդակով խաղում են անտառում։ Իրար փոխանցելու ժամանակ գնդակը հայտնվում է բարձր ծառի վերևում։ Ոռքան փորձում են հանել, չի ստացվում։

Մոտենում է ընձուղտը և ասում․

― Տղանե՛ր, կարո՞ղ եմ օգնել։

Առյուծներից մեկը պատմում է կատարվածի մասին, և ընձուղտը օգնում է նրանց։

Մի փոքր անց ընձուղտը ցանկություն է հայտնում նրանց հետ խաղալու․

― Ուզում եմ միանալ ձեզ, թույլ կտա՞ք։

― Ո՛չ,֊ կտրուկ պատասխանում է առյուծներից մեկը։

― Լավ,֊ ասում է ընձուղտը և գլուխը կախ կանգնում մի կողմում։

Առյուծները շարունակում են խաղը։ Շատ ժամանակ չի անցնում, երբ գնդակը նորից հայտնվում է ծառի վրա՝ վերևում։ Առյուծները որոշում են դիմել ընձուղտին, բայց նա մերժում է տղաներին։

Առակը ցույց է տալիս, որ յուրաքանչյուռս պետք է պատրաստ լինենք արժանի պատասխան ստանալուն, լավություն, օգնություն ստանալու համար մենք նույնպես պիտի լավություն անենք և օգնենք մյուսներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *