Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Լեցուն֊ լիքը, լի

մառան֊ նկուղ

տարափ֊ հորդ անձրև

վայուն֊բվի ձայն

սաղարթ֊ տերև

դարսել֊ դասավորել

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվեց

սնավ-կերակրեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Ոսկի տերև֊ ոսկու գույն ունեցուղ տերևներ

Աշնանը օրերը կարճանում են, ոսկի տերևները թափվում են։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ֊ գիրկ

սնավ֊ ծնավ֊ քնավ

փչելով֊ ճչելով

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Աշուն է, անձրև…» — Մոնիկա Օհանջանյան
Կապանի ,,Ոսկե աշուն՛՛-ը... » Կապան քաղաք

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *