Daily Archives: November 15, 2022

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։

Անըրջային֊ երազային, անըրջ (անուրջ) + ային

 թեթևասահ֊ թեթևորեն սահող, թեթև+ ա+ սահ

եդեմային֊ դրախտային, եդեմ+ ային

Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։

Թեթևություն, հանգստություն

Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/

Ամպ ու հովեր, ծաղիկ ու խոտ, հովիվ, աղջիկ

Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։

Դպրոցում

Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։

Լավ֊ հիանալի, ընտիր

թեթևասահ֊ թեթևաքայլ

հով֊ քամի, զով

առավոտ֊ լուսաբաց, արևածագ

շողալ֊ փայլել, ճառագայթել

եդեմային֊ դրախտային, եդեմական

շվի֊ սրինգ, դուդուկ

հովիվ֊ նախրապան, խաշնարած, հոտաղ

Առավոտ

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
բերանկարմիր աղոթարան,
Ժամանակն է զարթելու:

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։ Հավը երեք անգամ ձայն հանեց, Գիշերն ավարտվեց, Աշխարհը լցվեց լավ բաներով, Աշխույժ այգեպան երգը դաշտում։

Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։

խոսեց, բերան, Աշխարհ, երեք, Հեռու։

Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։ Գյուղի լուսաբացը շատ գեղեցիկ է, արևը դանդաղ բարձրանում է սարերի ետևից և ջերմացնում գյուղը։

Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։ Գյուղում ավելի հեշտ է տեսնել լուսաբացը, քանի որ չկան բարձր շենքեր։

Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։ Ես շատ եմ սիրում արևածագը և մայրամուտը՝ 20:00, քանի որ շատ գեղեցիկ են։

Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։ քնած֊ արթուն, բացվել֊ փակվել, խավար֊լույս, լցնել֊դատարկել, բարի֊ չար, աղմուկ֊ լռություն, պայծառ ֊ խամրած, մռայլ։