Մայրենի

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին։

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն։

Այն ժամանակ ոզնին նրան ասաց՝ ինչ պատահի, մի տար բերանդ։

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ֊ երամ

ձիերի խումբ֊ վտառ

միասին նույն օրը ծնված֊ երկվորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող֊ երկկենցաղ  

ցողը ցուրտ ժամանակ֊ եղյամ

Կարդալու սրահ֊ ընթերցասրահ

երեկոյան ճաշ֊ ընթրիք

հատ-հատ ընտրված֊ հատընտիր

արգելք ոտքի տակ֊ խոչընդոտ

բարակ ճյուղ, շիվ֊ ընձյուղ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

Երփներանգ֊ տարբեր գույների                                  

արփի֊ ցերեկային լուսատու                                                

բորբ֊ շատ տաք, ջերմ

փափագ֊ ուժգին ցանկություն                                          

շամփուր֊ խորովածի շիշ

հղփանալ֊ շփանալ, երես առնել                             

բորբոսնել֊ նեխել, փչանալ                                       

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագի’ր: Տեքստից դո’ւրս գրիր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը ցատկեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *