Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։

գահ֊ թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ

հալածական֊ հալածված

ջոկել֊ առանձնացնել

կարենում֊ կարողանալ

Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։

Վաղուց֊ հիմա

բարձր֊ ցածր

չար֊ բարի

Բաժնել-միացնել

լայն֊ նեղ

տանում֊ բերում

միասին֊ առանձին

Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության»

Ամպերի հանգստության տեղը։

Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։

Սպիտակ ամպը, քանի որ այն բարձր ձայներ չի արձակում։

Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Մի օր Սևուկը քայլում էր երկնքում և տեսավ մի սև ամպ: Նա մտածում էր, որ ինքն է միակ սև ամպը։ Բայց երբ հանդիպեց Սևակին, չամաչեց և գնաց նրա հետ ծանոթանալու․

– Բարև,- ասաց Սևուկը

– Բարև,- պատասխանեց Սևակը։

– Ո՞վ ես դու, ես ուզում եմ ընկերանալ քեզ հետ։

– Ես մի սև ամպ եմ, ինձ կողքի քաղաքից քամին է քշել֊ բերել այստեղ, ես նույնպես միայնակ եմ այս քաղաքում և ուրախ կլինեմ, որ նոր ընկեր ունենամ։

Սևուկն և Սևակն ուրախ էին, որ գտան իրար, ընկերացան, զրուցեցին։ Նրանք սկսեցին շրջել երկնքով, վազվզել, խաղալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *